ԺԱՄԱՆՑ

Այսօր ինձ համար կրկնակի տոն է․ Սոնա Շահգելդյան

Մարտի 14-ից մինչ օրս տանն եմ, չեմ աշխատում, մարդկանց հետ շփվում եմ` սոցիալական հեռավորությունը պահելով ու պաշտպանիչ դիմակ կրելով: Գիտակցում եմ, որ չկրելու դեպքում կարող ենք վնասել, ոչ միայն մեր առողջությունը, այլ նաեւ դիմացինին: Իմ ընտանիքի բոլոր անդամները հետեւում են պարետի ցուցումներին, հատկապես, որ տանն ունեմ փոքրիկ բալիկ: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում իր տեսակետն է հայտնել երգչուհի Սոնա Շահգելդյանը` անդրադառնալով դիմակների պարտադիր կրելուն եւ համավարակի օրեցօր տարածմանը:

Загрузка...

Երգչուհու կարծիքով ինչ որոշում որ կայացնում է Կառավարությունը, հանուն մեր վաղվա լավ օրվա համար է, որպեսզի շուտ ավարտվի այս քաոսը:

Անդրադրառնալով վերջերս Կառավարության դիմաց հայտնիների բողոքի ակցիային` երգչուհին նշեց. «Ես ինքս օրավարձով աշխատող եմ, իհարկե կողքից դա հեշտ է թվում, բայց իրականում այդպես չէ: Ես տեսակով դժգոհող մարդ չեմ, եւ ինչ մտածում եմ, պարզ եւ դիպուկ ասում եմ, պարզապես պետք է մի քիչ էլ սպասել` հույս ունենալով, որ այս ամեն ինչը շուտով կավարտվի: Իհարկե, ես էլ եմ ուզում ռեստորանները բացվեն, չէ որ մարդիկ ռեստորաններում անկախ աշխատանքի բնույթից գումար են վաստակում: Եվ հիմա էլ տեսնում եմ` շատ ռեստորաններ, կլուբներ արդեն վաղուց աշխատում են: Ամեն դեպքում ես այն կարծիքին եմ, որ պետք է սպասենք»:

Սոնա Շահգելդյանի խոսքով` նա արդեն երկար տարիներ աշխատում է երկու փակ ռեստորանում, բայց կարծում է դեռ վաղ է մտածել աշխատանքի դուրս գալլու մասին, եւ բոլորին խնդրում է կրել դիմակներ եւ հետեւել սահմանված բոլոր կանոններին:

«Ես ոչ մեկին չեմ կարող մեղադրել, իհարկե բոլորն էլ ցանկանում են աշխատել կարիքները հոգալու համար»,-ընդգծեց նա:

Մեզ հետ զրույցի վերջում երգ նաեւ շնորհավորել է հայ ժողովրդին մայիսի 28-ի կապակցությամբ. «Այսօր նաեւ իմ մորեղբորս ծննդյան օրն է, եւ ինձ համար կրկնակի տոն է»:

Լիդա Եղիազարյան

ԱՂԲՅՈՒՐԸ՝

Loading...