ՕԳՏԱԿԱՐ

Երեք պատճառ գազավորված քաղցր ըմպելիքներից հրաժարվելու համար

Գազավորված քաղցր ըմպելիքները շատերի սիրելի ըմպելիքներն են, սակայն բոլորն են լսել դրանց վնասակարության մասին։ Բոլորին է հայտնի, որ դրանցում պարունակվող մեծ քանակությամբ շաքարը կարող է բացասաբար անդրադառնալ օրգանիզմի վրա և առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, սակայն մարդիկ այնուամենայնիվ շարունակում են օգտագործել դրանք։

Загрузка...

Գազավորված ըմպելիքների վնասակարության մասին խոսելիս առաջին հերթին մարդիկ նշում են ավելորդ քաշն ու ատամների հետ կապված խնդիրները, սակայն իրականում նման ըմպելիքները կարող են շատ ավելի վտանգավոր լինել։ Մասնագետները ներկայացրել են երեք պատճառ գազավորված քաղցր ըմպելիքներից հրաժարվելու համար։

Հոդերի հիվանդություններ

Հոդերի հետ կապված խնդիրների և ցավերի դեպքում քաղցր գազավորված ըմպելիքները կարող են միայն էլ ավելի վատթարացնել վիճակը։ 2004 թվականին անցկացված հետազոտության տվյալներով գազավորված ըմպելիքների չարաշահումը զգալիորեն բարձրացնում է կանանց մոտ ռևմատոիդ արթրիտի զարգացման հավանականությունը։

Երիկամների հիվանդություններ

Երիկամներում քարերի առկայության դեպքում ի հայտ են գալիս սաստիկ ցավեր, որոնք շատերը համեմատում են անգամ ծննդաբերական ցավերի հետ։ Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հրաժարվել գազավորված քաղցր ըմպելիքներից, քանի որ դրանցում պարունակվող շաքարն ու նման ըմպելիքների հետևանքով առաջացած ջրազրկումը միայն բարձրացնում է երիկամներում քարերի առաջացման հավանականությունը։

Սրտանոթային հիվանդություններ

Սրտանոթային հիվանդությունների զարգացումը կանխելու համար հարկավոր է առաջին հերթին հրաժարվել գազավորված քաղցր ըմպելիքներից։ Բրիտանացի գիտնականներն այս ըմպելիքների գործածությունը կապում են սրտային անբավարարության զարգազման վտանգի հետ, իսկ այս խնդիրն իր հերթին կապված է շաքարային դիաբետի, ճարպակալման ու զարկերակային բարձր ճնշման հետ։

Նյութի աղբյուրը՝ med2.ru

Նյութի աղբյուրը՝

Loading...