Լրահոս

Գիշատիչների մեջ մի քիչ տեմպն արագացնելը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ Նիկոլի համար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նորընտիր անդամ Հակոբ Հակոբյանը։

Загрузка...

Պարոն Հակոբյան, տևական դադարից հետո կրկին վերադարձաք ԵԿՄ։ Ի՞նչը ստիպեց, ի՞նչ եք ուզում փոխել։

-Մենք պայքարել ենք, որ երկրում հեղափոխություն կատարվի, մենք պայքարել ենք 2008 թվականից, մեր բոլորիս պայքարը եղել է դա։ Մենք 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո իշխանությունների դեմ պայքար ենք տարել։ Հիմա այդ պայքարը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հանգուցալուծվեց, և մենք իրավունք չունենք հեռու մնալու։ Երկրապահը մեր բոլորիս օջախն է, մեր հայրական օջախն է։ Վազգեն Սարգսյանը այն ստեղծեց, և հիմա մենք իրավունք չունենք չհամախմբվելու։ Բացի դրանից՝ կա Սասուն Միքայելյանի գործոնը, որ երկար տարիներ ընկերությւն ենք արել, պայքարել ենք միասին, անցել ենք 7-ի գործով և հիմա չհամախմբվելը սխալ կլիներ։

Շատ է խոսվում, որ քանի որ Սասուն Միքայելյանը իշխանական խմբակցության պատգամավոր է, իշխանության մաս է, ապա ԵԿՄ-ն կշարունակի մնալ և դառնալ արդեն այս իշխանության կցորդը։

-Սասունը առաջին հերթին կամավորական զինվոր է, նոր պատգամավոր։ Նրա համար նշանակություն չունի դա։ Բացի դրանից՝ այսօր աբողջ ազգն է իշխանամետ, քանի որ բոլորս մեկ մարդու պես կանգնել ենք, որ իշխանափոխություն լինի։

Իշխանությունը մեր ուզած և մեր ընտրած իշխանությունն է, և պետք է բոլորս օգնենք, որ կայանա, որ հին սիստեմը հանկարծ չգա, հակահեղափոխականները հանկարծ չփորձեն հին սիստեմը հետ բերել։

Տեսնո՞ւմ եք հին սիստեմի վերադարձի հնարավորություն։ Առհասարակ, վերջին շրջանում ՀՀԿ-ն շատ է խոսում վերադարձի, քաղաքականության մեջ ակտիվանալու մասին։ Շանս ունե՞ն հետ գալու, Ձեր կարծիքով։

-Դե, իրենց դեռ թվում է, թե Լենինը կենդանի է… Սերժ Սարգսյանը որ ասելու, անելու բան ունենար քաղաքականության մեջ, ապա 10 տարվա մեջ կաներ, չէր թողնի գնա։ Բացի դրանից՝ իրենք տեսան, թե հայ ժողովուրդը ինչպես է իրենց վերաբերվում։

Իրենք էլ հիմա իրենց «մուտիլոֆշիկությունն» են անում, ուզում են ժողովրդին հեռացնեն էսօրվա իշխանությունից, բայց դա անհնարին բան է։ Ամեն ինչ ժողովրդի աչքի առաջ է։ Մի քիչ դժվարություններ կան, դժվար ժամանակներ են, բայց ամենաշատը մեկ տարի հետո ամեն ինչ կկարգավորվի և կընկնի իր տեղը։ Ես համոզված եմ դրանում։

– Կարծիքներ են հնչում, որ հեղափոխությունից մեկ տարի անց արձանագրված արդյունքները, առաջընթացը բավարար չեն, տեմպը դանդաղ է, կտրուկ քայլեր ու գործողություններ են պետք։

-Նիկոլ Փաշինյանը շատ ճիշտ է վարվում։ Գիշատիչների մեջ մի քիչ տեմպն արագացնելը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ։ Նա շատ խելացի կերպով առաջ է գնում, որն անպայման կբերի արդյունքների։ Պարզապես ժողովուրդը պետք է մի քիչ համբերատար լինի և սպասի։ Լավ է լինելու։ Իսկ մնացած կարծիքները բոլոր հանրապետականներն են տարածում, որ ժողովրդին հիասթափեցնեն։

Դուք ինչ-որ վտանգնե՞ր եք տեսնում, որոնք կարող են առաջ գալ կտրուկ գործողությունների հետևանքով։

-Այո, վտանգներ կան, քանի որ այսօր 90 տոկոսը դեռ նախկինների սիստեմն է մնացել։ Նրանք կարող են պրավալ տալ, խառնել իրար, «մուտիլովշիկություն» անել։ Պարզապես պետք է ժողովուրդը շատ զգոն լինի, քանի որ հին իշխանությունը պատրաստ է ամենաստոր քայլերի գնալ։ Ժողովուդը պետք է հասկանա, որ եթե մի բան էն չգնաց, ապա նորից իրենք են հետ գալու։ Եթե Սերժն էլ չգա, իրա հորեղբոր տղան է գալու, և դա պետք է ամեն կերպ թույլ չտալ։ Նիկոլը փրկեց հայ ժողովրդին, և պետք է դա գնահատել ու պահել։

Իսկ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է հեղափոխությունից մեկ տարի անց դեռ Հանրապետականի ձեր նշած սիստեմը աշխատում երկրում։ Ինչքա՞ն ժամանակ է պետք նրանցից ազատվելու համար։

-Ժամանակ է պետք։ 20 տարի իրենք երկիրն ավերել ու իրենց ձևով են սարքել։ 20 տարվա ավերածը 1 տարում հնարավոր չէ հետ բերել։ Ժամանակի ընթացքում ամեն ինչ կընկնի իր տեղը։

Պարոն Հակոբյան, մարտի 1-ի գործից անջատված՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների մասով գործը մտավ դատարան։ Շատ է խոսվում, որ հեղափոխությունից հետո դատական իշխանությունը դեռևս գտնվում է նախկին իշխանությունների հսկողության տակ։ Այս պայմաններում Քոչարյանի և մյուս պաշտոնյաների մասով արդարացի դատաքննություն և դատավճիռ ակնկալո՞ւմ եք։

-Արդարացի քննությունը արդեն մեկ տարի առաջ եղել է։ Մարտի 1-ին իրենք ինչ արել են, ժողովուրդը տեսել է, բայց իրենք հա՛մ արել են, հա՛մ իրենց հետևից մաքրել են։ Շատ-շատ դժվար է լինելու այս պրոցեսը, բայց լինելու է։ Բոլորը գիտեն, որ Մարտի 1-ի հետևում կանգնած է Քոչարյանը, առանց Քոչարյանի որևէ  մեկը ռիսկ չէր անի որևէ քայլ անել։ Ընթացքում ամեն ինչ կընկնի իր տեղը։ Նույն Միքայել Հարությունյանը կհայտնաբերվի, մյուսները, և արդարացի դատավճիռ կլինի։ Ուղղակի իրենք հեղափոխոխությունից հետո սպասում էին, որ դեռ իրավիճակ կփոխվի, բայց որ դա չեղավ, աստիճանաբար բոլորն էլ կգան։ Մինչև դատավարության ավարտ դեռ շատ բան կփոխվի։

Մարտի 1-ի գործով անցնող մի քանի առանցքային նախկին պաշտոնյաներ, հիմա էլ՝ Միհրան Պողոսյանը, տանիք են գտել Ռուսաստանում: Վերջինս, որ նաև կոչումով գեներալ է, նույնիսկ ապաստան է խնդրել։ Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը։

-Ես չեմ կարծում, որ նա կամ մյուսները ապաստանի համար են դիմել։ Իրանք ուղղակի իրենց կռիսական մոմենտներն են խոդ տվել։ Իրենք ուղղակի մտածել են, որ երկրում բան կփոխվի, դրա համար էլ գնացել են։ Միհրանը որ իմանար՝ իրեն ապաստան չեն տալու և հետ են բերելու, տենց քայլի չէր դիմի։ Նույնն էլ՝ մյուսները։ Սաղն էլ աշխատել են հեռու փախնեն, որ երկրում իրավիճակի փոփոխությունից հետո որպես սպիտակ ձիավոր  հետ գան ու պաշտոնի նստեն նորից։ Բայց իրավիճակի փոփոխությունը Հայաստանում բացառված է։ Մեր ժողովուրդը այսքանը գոնե պետք է հասկանա։

Պարոն Հակոբյան, ԵԿՄ համագումարից հետո վարչության տարբեր անդամներ, վարչության նախագահը խոսեցին ԵԿՄ-ն մաքրելու մասին, որ ովքեր կռված չեն՝ կհեռացվեն ԵԿՄ-ից։ Այդ գործընթացն ինչպե՞ս եք պատկերացնում։

-Մաքրման գործընթաց ասելով ես պատկերացնում եմ, որ առաջին հերթին հանրապետական նախկին վարչության անդամները պետք է մաքրվեն, որ մենք հանգիստ լինենք։ Նախկին վարչությունը փողոցով անցնողներին  ԵԿՄ գրքույկ էր տալիս ու դարձնում վարչոթւյան անդամ։ Տենց չի լինի։ Ով ճանապարհ ունի անցնելու, անցել է, իսկ ով չի անցել, պետք է լքի կառույցը։ ԵԿՄ-ում պետք է ներգրավված լինեն իրականում կռված տղաները, նաև 2016 թվականին կռված, կամավորագրված տղաները, եթե ցանկություն ունենան, քանի որ Երկրապահը բանակի առաջին ռեզերվն է։

ԵԿՄ անդամ է նաև Սամվել Ալեքսանյանը, որի հետո Դուք շատ մտերիմ հարաբերություններ ունեք։ Եթե ԵԿՄ վարչությունը որոշի նրան հեռացնել, Դուք դե՞մ կարտահայտվեք։

-Սամվել Ալեքսանյանը պատերազմի ժամանակ միշտ էլ մեզ օգնել ա, եկել-գնացել ա, աջակցել ա։ Ես եմ օգնել, որ ինքը մտնի ու աջակցի մեզ։ Բայց վարչությունը պետք է որոշի, ես բան չեմ կարող ասել։ Ես պրիտենզիա չեմ արտահայտի։ Վարչությունը ոնց կորոշի, դա էլ թող լինի։ Ես պրոբլեմ չունեմ։ Բայց  Սամվել Ալեքսանյանը Երկրապահում կամավորական է եղել, եկել է Ղարաբաղում մեզ հետ։ Ճիշտ է, ավտոմատ չի վերցրել, թուրքի դեմ չի կռվել, բայց թիկունքում միշտ օգնել է Մալաթիա ջոկատին։

Loading...

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.