ՏԵՍԱՆՅՈՒԹ ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԲՀԿ-ն նոկդաունի ենթարկվեց. գործ ունենք Գագիկ Ծառուկյան քաղաքական երևույթի մայրամուտի հետ

Ազգային ժողովում այսօր քննարկվում էր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը: ԱԺ-ն քվեարկեց ոչ միայն Գ. Ծառուկյանին անձեռնմխելիություից զրկելու, այլ նաև նրան կալանավորելու որոշման օգտին:

Загрузка...

Իրավական և քաղաքական քայլերի ինչպիսի հաջորդականություն է ենթադրում տեղի ունեցածը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «Հանուն Հանրապետության» նախաձեռնության անդամ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Գոռ Հակոբյանը և քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը:

Ռուբեն Մեհրաբյանի դիտարկմամբ՝ այս գործընթացում առկա են և՛ իրավական, և՛ քաղաքական տարրեր: «ԱԺ այսօրվա նիստում խիստ էմոցիոնալ ելույթներ հնչեցին՝ հղումներ անելով դասական գրականությանը և Աստվածաշնչին. այդ ամենը խոսակցություն էր ոչ մի բանի մասին: Տեղի ունեցավ այն, ինչ չէր կարող տեղի չունենալ նման առերևույթ հանցագործությունների պարագայում, այս ամենը պետք է հասնի դատավճռի փուլ…»:

Գոռ Հակոբյանի դիտարկմամբ՝ կրկին առկախված է մնում հարցադրումը, թե ինչու քաղաքական գնահատական չի տրվում նախկին համակարգին և ինչ գործ ունեն նախկին համակարգի մաս կազմած կուսակցությունները նոր համակարգի մեջ:

Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ խնդիրն ունի իրավական հիմք, որը կունենա նաև քաղաքական հետևանքներ:

Կա մի տարօրինակ օրինաչափություն, հանրային որ հայտնի դեմքի նկատմամբ քաղաքական հետապնդում է հայտարարվում կամ մեղադրանք է առաջադրվում, արագ ձևավորվում է քաղաքական հալածյալի կերպար: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Գոռ Հակոբյանը նշեց. «Հայաստանում արմատացած մշակույթ կա՝ որպեսզի կարողանան պաշտպանվել, հայտարարում են, որ իրենց նկատմամբ քաղաքական ճնշում են գործադրում: Բայց եթե կատարվել է հանցագործություն, հանցագործը պետք է պատժվի»:

«Այն ինչ տեղի է ունենում, ԲՀԿ-ի համար քաղաքական նոկաուտ է. հանրայնացվեցին ոչ միայն քրեական անցյալը, այլ նաև անբարո բարքերով առաջնորդվող քաղաքական կոչվող խմբավորման գործունեությունը, այդ թվում՝ պարտավորագրեր ստորագրելը: Այս ամենը ցույց տվեց ԲՀԿ-ի տոտալ քաղաքական սնանկությունը»,- ընդգծեց Ռուբեն Մեհրաբյանը: Քաղաքագետը նաև նշեց, որ անցյալին պետք է տրվի քաղաքական գնահատական, որ տեղի է ունեցել պետության համակարգային բռնազավթում և պետությունը վերածվել էր հանցագործության գործիքի. «Բռնազավթման բոլոր մասնակիցները առնվազն պետք է քաղաքական պատասխանատվություն ստանձնեն, իսկ երբ ձևավորված խումբը  զբաղված էր օրենքներն ուղղակի ոտնահարելով, պետք է նաև իրավական պատասխանատվություն կրի»:

Մանրամասն՝ տեսանյութում:

ԱՂԲՅՈՒՐԸ՝