Լրահոս

Բացառիկ, աննախադեպ դատավարություն է լինելու՝ դուք կտեսնեք նվազագույնը 3 նախագահներին տարբեր դատավարական կարգավիճակով. Արթուր Դավթյան

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չի ժխտում, որ իշխանափոխությունը մեծ դեր է ունեցել Մարտի 1-ի գործի վերաբացման հետ. իշխանափոխությունից հետո մարդիկ սկսել են համագործակցել իրավապահ մարմինների հետ և անկաշկանդ տեղեկություններ հաղորդել։

Загрузка...

«Իշխանափոխությունը կապ ուներ ակնհայտորեն, բայց ամենակարևոր էֆֆեկետն այն է, որ մարդիկ համագործակցեցին: Դուք կտեսնեք անձանց, ովքեր հրապարակային ցուցմունքներ են տալիս։ Իշխանափոխությունը կապ ունեցավ, որ քաղաքացին անկաշկանդ տեղեկություններ ներկայացրեց, դատավարության մասնակիցն անկաշկանդ տեղեկություններ ներկայացրեց, մասնակցեց քննչական գործողությունների կատարմանը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Դավթյանը։

Գլխավոր դատախազը նշեց, որ Մարտի մեկի գործի դատավարության գրեթե ամբողջ ընթացքը հանրությունը կտեսնի և կտա իր գնահատականները։

«Բացառիկ, աննախադեպ դատավարություն է լինելու, դուք կտեսնեք Երրորդ Հանրապետության ժամանակվա նվազագույնը 3 նախագահներին տարբեր դատավարական կարգավիճակով, կտեսնեք բազմաթիվ հասարակական, քաղաքական գործիչների, նախկին ու ներկա պաշտոնատար անձանց»,-ասաց Դավթյանը։

Գլխավոր դատախազի խոսքով՝ 2008 թվականի մարտի մեկի դեպքերից հետո ամենատարբեր շշուկներն ու մեկնաբանություններն արվել են, ու հիմա էլ արվում են. «Բայց շատ կարևոր է, որ հրապարակային դատաքննությամբ մեր հանրությունը կտեսնի յուրաքանչյուրին, յուրաքանչյուրի հայտնած տեղեկությունները» ։

Հարցին՝ ամբողջ դատավարությունը դռնբա՞ց է լինելու, թե՞ ոչ, Արթուր Դավթյանը պատասխանեց, որ կլինեն փոքր հատվածներ, որոնք դռնփակ կանցկացվեն. «Բայց, որպես կանոն, հրապարակային կլսեք մարդկանց ցուցմունքները»։

www.tert.am

Loading...

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.