Լրահոս

Եթե ոմանց հույսը 10.000 դրամով մարդ հրապարակ բերելն է` դրանք արագ կփլուզվեն ԱԴ ավարտից հետո․Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այո հավաքները հիմա սահմանափակված են, բայց ո՞վ է ասել, որ պոտենցիալ հավաքի մասնակիցները պետք է պարտադիր դժգոհություն արտահայտեին գործող կառավարությունից: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Загрузка...

«Իսկ ո՞վ է ասել, որ այդ պոտենցիալ հանրահավաքի 10-20 կամ նույնիսկ 100 անգամ ավելի մեծ թվով մասնակիցներ դժգոհություն չպետք է  արտահայտեին որոշ կոռուպցիոներների գործունեության հետ կապված: Ընդհանուր առմամբ սա պետք է հաշվի առնել: Պետք է ոմանք շնորհակալ լինեն, որ Հայաստանում արտակարգ դրություն է եւ հավաքներ անելու հնարավորություն չկա, որովհետեւ կարծում եմ՝ հեղափոխության կողմնակիցները առնվազն մի քանի դեպքերում զանգվածային հավաքներ կանցկացնեին եւ իրենց խոսքը կասեին առնվազն մի շարք կոնկրետ դեպքերի, անձանց գործունեության հետ կապված:

Թույլ տվեք նաեւ արձանագրել, որ որոշ այսպես ասած, այդ կարգի մեկնաբանություններ տվող շրջանակներ գերագնահատում են Հայաստանում հանրահավաքներ իրականացնելու իրենց ուժը: Որովհետեւ եթե հանրահավաք ասելով նկատի ունեն սահմանափակ թվով մարդկանց 10 հազար դրամով հրապարակ բերելը եւ նրանց հույսը դրանց վրա է, ապա իրենց հույսերը շատ արագ կփլուզվեն արտակարգ դրության ավարտից հետո»,-հայտարարեց Փաշինյնը:

Նա հավելեց, որ այսօր կառավարությունը խնդիր է դրել, որ մարդիկ քիչ վարակվեն. «Եվ եթե մենք այսօր դպրոցների, մանկապարտեզների, գիտական կենտրոնների գործունեությունն ենք անգամ սահմանափակել, կարծում եմ՝ այդ մեկնաբանությունը տեղին չէ:

Դեռ հարց է, թե հնարավորության դեպքում հեղափոխության կողմնակիցները, թե կառավարության հակառակորդները ավելի շուտ եւ ավելի շատ, մեծաքանակ հանրահավաքներ կանեն: Դեռ հարց է, թե ովքեր այդ հանրահավաքով շատ ավելի արագ հարցեր կլուծեին այդ հանրահավաքների միջոցով»,-ասաց վարչապետը:

ԱՂԲՅՈՒՐԸ՝

Loading...