Լրահոս

Որպես իրավաբան՝ ամոթի զգացում ունեմ երեկ Ազգային ժողովում տեղի ունեցածի համար. Հրայր Թովմասյան (տեսանյութ)

ՀՀ գործող Սահմանադրությունը, որի հեղինակներից մեկը ես եմ, այդ գրվածով սահմանադրական փոփոխությունները ենթակա են նախնական սահմանադրական վերահսկողության, հիմա ես փաստ եմ արձանագրում, որ ՀՀ Սահմանադրական դատարանը նման փաստաթուղթ չի քննարկել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցին ասաց ՀՀ Սահամանդրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով ԱԺ ընդունած սահմանադրական փոփոխություններ կատարելու համար ՍԴ չդիմելու հարցին:

Загрузка...

Նա նշեց, որ կա իրավունքի սկզբունք, ըստ որի՝ առոչինչ իրավական ակտերին անձը իրավունք չունի ենթարկվել: «Շատ մեծ զսպվածություն ցուցաբերելով` ասեմ, որ երեկ Ազգային ժողովում տեղի ունեցածի համար ես` որպես իրավաբան, որպես Սահմանադրության հեղինակներից մեկը, պարզապես ամոթի զգացողություն ունեմ»,-ասաց նա:

Ընդհանուր առմամբ, ՍԴ նախագահն ասաց, որ Հայաստանում նմանատիպ իրավիճակներում չունի ներպետական համակարգում դատական պաշտպանության իրավունք:

Ինչ վերաբերում է Վենետիկի Հանձնաժողովի կարծիքին, Հրայր Թովմասյանն  ասաց, որ առիթ կունենա մի փուլում անդրադառնալ և գնահատականներ տալ` և իրավական, և քաղաքական: «Հրայր Թովմասյանի համար նախկին, նոր, հին իշխանություններ չկան, իրենց ասածները Հրայր Թովմասյանի համար հարյուրերորդական են: Այս ընթացքում պետք է հասկանային, որ իր համար նշանակություն չունի, Հրայր Թովմասյանը բազմիցս ասել է՝ գլուխը կախ գալիս իր աշխատանքը անում, գնում է»,-ասաց նա և նշեց, որ պատրաստվում է ամեն օր գնալ աշխատանքի:

Հարցին, թե ՍԴ-ի շուրջ կատարվող գործընթացը իրավական է, թե քաղաքական, Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Երեկ ինչ-որ մեկը հայտարարեց, որ այս գործընթացը երջանիկ ապրելու համար է, այնպես որ, դուք հավատացեք, որ վաղվանից երջանիկ եք ապրելու: Ես ուզում եմ հավատալ պատգամավորներին, որ այս փոփոխությունից հետո դուք երջանիկ եք ապրում»,-ասաց նա:

ԱՂԲՅՈՒՐԸ՝

Loading...