Լրահոս

«Որդուս լույս աշխարհ գալուն հաշված օրեր են մնացել». Քրիստինա Կարապետյանի ընտանեկան ֆոտոշարքը հղիության վերջին ամսում

Հղիության վերջին ամսում գտնվող դերասանուհի Քրիստինա Կարապետյանը ամուսնու և ավագ որդու՝ Միքայելի հետ նոր ֆոտոշարք է անցել, որը տրամադրել է Tert.am Life-ին ու պատմել այս ընթացքում իր առօրյայի, մասնագիտական դադարի մասին:

Загрузка...

Քրիստինան ասաց, որ իրենց ընտանիքում կրկին տղա երեխայի են սպասում, մեկուկես տարեկան Միքայելին կմիանա եղբայրը:

Դերասանուհին այս ընթացքում մասնագիտական դադարի մեջ է, նա նկատեց, որ աշխատանքային դադարներ վերցնում է՝ ըստ անհրաժեշտության:

«Հղիության ընթացքում նկարահանվելու առաջարկներ ունեցել եմ, բայց մերժել եմ՝ ելնելով կարգավիճակիցս: Այժմ դադարի մեջ եմ, քանի որ որդուս լույս աշխարհ գալուն հաշված օրեր են մնացել»,-ասաց նա:

Քրիստինայի խոսքով` իր օրը միայն ընտանեկան առօրյայով չի լցնում, մասնագիտական հմտություններն անընդհատ հղկվելու կարիք ունեն. դադարները փորձում է ճիշտ օգտագործել:

 «Դադարների ընթացքում մասնագիտական ընկճախտներ են լինում, որոնք հաղթահարում եմ կարդալով և մասնագիտական նորություններ բացահայտելով: Չնայած աշխատանքիս արագ եմ վերադառնում՝ հասցնում եմ կարոտել գործընկերներիս»,- ասաց նա ու հավելեց, որ որդու ծննդից որոշ ժամանակ անց կվերադառնա աշխատանքի:

Դերասանուհին ընդգծեց, որ չի սիրում աշխատել պարզապես աշխատելու համար: «Ինձ համար կարևոր է աշխատելիս ինձ հոգեպես հանգիստ զգալն ու հաճույք ստանալը: Չեմ ապրում ու աշխատում հայտնի լինելու, համացանցում շատ հետևորդներ ունենալու համար, սակայն շնորհակալ եմ, որ ինձ հիշում և սիրում են»,- նկատեց նա:

Մարիամ Խաչատրյան