ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Նախարարն ինձ առաջարկում է, որ երեխաս գնա, թուրքագիտություն սովորի, ասացի՝ դուք գնացեք, սովորեք»․ չընդունված դիմորդի ծնող

«Նախարարն ինձ առաջարկում է, որ երեխաս գնա, թուրքագիտություն սովորի, ասացի՝ դուք գնացեք, սովորեք»․ չընդունված դիմորդի ծնողՉընդունված դիմորդներն ու նրանց ծնողները այսօր՝ հուլիսի 22-ին, բողոքի ակցիան են իրականացնում ԱԺ շենքի դիմաց։ Մեծ թվով դիմորդներ նույնիսկ բարձր բալեր վաստակելու դեպքում չեն կարողացել ընդունվել որևէ բաժին։ Նրանք բողոքում են ընդունելության կարգից և պահանջում են հարցին լուծում տալ։«Աղջիկս հավաքել ա 18,50 բալ ու ոչ մի տեղ չի ընդունվել։ Երկու բաժին ա նշել․ առաջին հայտով իրավագիտության ֆակուլտետից դուրս ա մնացել, միջազգային հարաբերություններ էլ իր բալերով չի անցել՝ այն դեպքում, երբ 11 բալով դիմորդն ընդունվել ա»,- ասաց ԱԺ շենքի դիմաց բողոքող ծնողներից մեկը։
     Ծնողի պնդմամբ իրենց ճիշտ չեն բացատրել ընդունելության կարգը։ «Երեխաների 80 տոկոսը չի պատկերացրել, որ մեկը 7,5 բալով պիտի ընդունվի, մյուսը 18,5-ով՝ ոչ․․․ Մենք էս հեղափոխությունը չենք արել նրա համար, որ մեր երեխեքը մնան դուրսը․․․ Ինձ նախարարն առաջարկում ա, որ երեխաս գնա թուրքագիտական սովորի, ասացի՝ դուք գնացեք սովորեք, իմ երեխան կոնկրետ երկու բաժին ա նշել, էդ ա ուզում սովորի։ Եթե ցածր ստանար՝ ես ոչ մի բան չէի ասի․․․»,- ասաց նա։
     Հիշեցնենք, որ նախորդ օրը ծնողներն ու չընդունված ուսանողները նույն պահանջով բողոքի ակցիա էին կազմակերպել ԳԹԿ-ի դիմաց։

ԱՂԲՅՈՒՐԸ՝

Загрузка...