ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ Լրահոս

Ոստիկանները ինձ տարան բաժին, ծաղրում էին, վերջում էլ տարան հոգեբուժարան. քաղաքացին ներկայացնում է դիմակ չդնելու պատճառները (տեսանյութ)

Առաքիչ աշխատող Հասմիկ Սեդրակյանից պարբերաբար պահանջում են դրսում դիմակ դնել՝ ծածկելով քիթը, սակայն նա թոքերի խնդիր ունի,  և չի  մաքուր օդին մշտապես դիմակ կրել։

Загрузка...

Tert.am-ի հետ զրույցում նա վստահեցրեց, որ մարդկանց հետ շփվելուց, փակ տարածքում դնում է դիմակ և կոչ է անում ցույց տալ կանոն, որ դիմակ դնելը առողջությանը օգուտ է, ոչ թե վնաս:

Նա նշեց, որ երբ հերթական անգամ ոստիկանները պահանջել են դիմակ և անձնագիր, նա հրաժարվել է անձնագիրը տրամադրել, ոստիկանները նրան տարել  է բաժին:

«Այնքան սթրեսի մեջ են գցել, որ ես իմ անձնագիրը պատռել եմ: Գնացինք բաժին, տեսնում եմ ոստիկանները առանց դիմակ, փորձեցի նկարել, ոստիկանը այդ պահին քիթը դիմակով փակեց, իմ հեռախոսը վերցրեցին, անջատեցին և հինգ ժամ հետո տվեցին հոգեբուժարանում:

Այնտեղ մի Հայրապետյան կար, անընդհատ ինձ թափթփուկ էր ասում։ Ինձ ասաց՝ կտեսնես, թե այստեղ ով է Աստված, և ես եմ որոշում՝ դու կգնաս կանանց գաղութ,  թե կգնաս հոգեբուժարան»,-պատմեց նա՝ հավելելով, որ ոստիկանությունում 4-5 հոգու տեսել է առանց դիմակի:

Քաղաքացին պատմեց, որ բաժնում նրան ծաղրել են, ծիծաղել, սեռական բնույթի վիրավորանք են տվել: Նա  նշեց, որ մոտ հինգ ժամ ձեռնաշղթաներով պահել են, հետո մեքենայով տարել են հոգեբուժարան․ ճանապարհին՝ հենց մեքենայի մեջ, ոստիկանն առանց դիմակի է եղել։ «Հոգեբույժը վերջում ասաց՝ ես իրեն չեմ ընդունում, ինքն ազատ է»,-ասաց քաղաքացին:

Մանրամասները՝ տեսանյութում։