Լրահոս

Մոսկվայում ադրբեջանցիները հարձակվել են հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների և տեղի հայ բնակիչների վրա, ծեծի ենթարկել նրանց. մի խումբ արդբեջանցիներ ձերբակալվել են (տեսանյութ)

03:45

Загрузка...

Ռուսաստանի հայերի միության աշխատակից Դավիթ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ իրեն ծանոթ մի հայի ադրբեջանցիները դանակահարել են: Նա տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են Մոսկվայի հարավ-արևելքում ՕՄՈՆ-ի աշխատակիցները ձերբակալել մի խումբ ադրբեջանցիների: Տոնոյանը նաև գրառում է կատարել՝ հայտնելով, որ Մոսկվայի Մարինո, Բրատիսլավսկայա և Լյուբլինո շրջաններն ամբողջությամբ շրջափակված են «ՕՄՈՆ»-ի և «Ռոսգվարդիայի» ուժերի կողմից, բոլոր մեքենաները ստուգվում են:

02:36

Մոսկվայում մի խումբ ադրբեջանցիներ ագրեսիվ կերպով, կազմակերպված հարձակվել են տեղի մի շարք հայ բնակիչներ վրա, ծեծի ենթարկել նրանց, հայհոյել, մեկ այլ խումբ էլ հարձակվել է հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների վրա, փշրել ապակիները, ծեծի ենթարկել վարորդներին:

Տեսանյութերը տարածած Инфотека24.ru կայքը հայտնում է, որ ըստ իրենց տեղեկությունների՝ ադրբեջանցիները Մոսկվայում բանդաներ են ձևավորում տեղի հայերի վրա հարձակումներ կատարելու նպատակով:

tert.am/