ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ Լրահոս ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Տան բակի խոտերն այրելիս 66-ամյա տղամարդը մնացել է հրդեհի մեջ ու այրվել. մանրամասներ ողբերգական դեպքից

Արարատի մարզի Ոստան համայնքի բնակիչ 66-ամյա Մարտին Պ.-ն չորացած խոտերը այրելիս տարածված մեծ հրդեհի պատճառով մնացել է իր վառած խոտերի մեջ ու խեղդվել, այրվել է: Այս մասին NEWS.am-ին ասաց համայնքի ղեկավար Հակոբ Խաչատրյանը:

Загрузка...

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԻՆ-ում հուլիսի 27-ին, ժամը 15։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոստան գյուղի Երեւանյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:37-ին, մարվել` 15։44-ին․ հրդեհի օջախում հրշեջ-փրկարարները հայտնաբերել են Մարտին Պ․-ի (ծնված 1954 թ.) դին: