ԺԱՄԱՆՑ

Մի լուսանկարի պատմություն. Ստեփան Ղամբարյանի «բիձեքը»

Գրիշա Աղախանյանի, Լեւոն Հարությունյանի, Արամոյի, Սուրեն Շահվերդյանի, Աբել Աբելյանի եւ Ստեփան Ղամբարյանի մտերմությունը 6 տարվա պատմություն ունի: Ստեփան Ղամբարյանը, հրապարակելով Լեւոն Հարությունյանի եւ Գրիշա Աղախանյանի համատեղ նոր լուսանկարն ընկերական հավաքույթից, այն մակագրել է՝ «բիձեքս»:

Загрузка...



Բազմաթիվ հավանությունների արժանացած կադրը մեկնաբանել է նաեւ ռեժիսոր, դերասան Կարո Բալյանը.«Գրիշան քեզնից ու ինձնից ջահել է»,-գրել է նա:

BRAVO.am-ը Ստեփան Ղամբարյանին առաջարկել է մեկնաբանել լուսանկարը եւ հետաքրքիր մանրամասներ պարզել.

«Հաճախ ենք հավաքվում Գրիշայի ամառանոցում եւ լավ ժամանակ անցկացնում։ Շատ հաճելի, դրական ու հումորով միջավար ենք ստեղծել մեզ համար։ Զրուցում ենք, կիսվում, ցրվում առօրյա հոգսերից ու թեթեւանում։ Բավական մտերիմ ենք, նույնիսկ խումբ ենք ստեղծել՝ «Գաջ քսողի պերերիվ» անվամբ. հումորի հեղինակն Արամոն է։ Այդ օրը մեր մյուս ընկերը՝ Արթուրն էլ էր մեզ հետ. ինքը մեր ոլորտի հետ կապ չունի, անիմաստ էինք տարել, չպետք է գար։ Շատ խնդրեց, ընդառաջեցինք (ծիծաղում է,-հեղ.):
Լուսանկարը ֆիքսելու պահին Լեւոնն ու Գրիշան իրենց հին ու լավ ժամանակներն էին հիշել. տարիներ առաջ արված նման մի լուսանկար ունեն, փորձեցի նույնից ստանալ»,- պատմել է Ստեփանը։

Գրիշա Աղախանյանը եւ Լեւոն Հարությունյանը (արխիվային լուսանկար)


Կարո Բալյանի մեկնաբանությունն էլ առիթ է հանդիսացել, որ հետաքրքրվենք՝ որն է արտիստների երիտասարդ երեւալու գաղտնիքը: Ստեփան Ղամբարյանը կատակով պատասխանել է.«Աբելն ու Գրիշան շատ երիտասարդ են երեւում, չգիտեմ՝ ինչից է, մեկ-մեկ թվում է՝ դիմակ են դնում (ծիծաղում է,-հեղ.): Երեւի գաղտնիքն իրենց խնամելն է. մեզնից շատ են իրենց հետեւում։ Գրիշան մեծանալու հետ խնդիրներ ունի. չի համակերպվում տարիքի հետ, չնայած՝ տեսքը շատ թարմ է, ոնց որ 18 տարեկան լինի (ծիծաղում է,-հեղ․)»։

Ընկերները ցանկություն ունեն համատեղ աշխատանքով ներկայանալ.«Միշտ հետաքրքիր ֆիլմեր ու ներկայացումներ ենք քննարկում, մինչ պանդեմիան նույնիսկ պիես էինք ընտրել, ուզում էինք՝ Սուրեն Շահվերդյանը բեմադրեր։ Արտակարգ դրության ավատից հետո ընթացք կտանք»,- եզրափակել է դերասանը։

Տեքստը՝ Մերի Պողոսյանի
BRAVO.am