ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Արդյունավետ բնական միջոցներ մարսողությունը բարելավելու և աղիների միկրոֆլորան վերականգնելու համար

Մարդու մարսողական համակարգը շատ կարևոր նշանակություն ունի ամբողջ օրգանիզմի համար, քանի որ այս համակարգի ճիշտ աշխատանքի շնորհիվ են օրգաններն ու հյուսվածքները ստանում անհրաժեշտ սննդարար նյութերն ու էներգիան։ Այնուամենայնիվ մարդկանց անառողջ կենսակերպը, վնասակար մթերքի գործածությունն ու տարատեսակ դեղորայքի անկանոն ընդունումը խիստ բացասաբար են անդրադառնում մարսողական տրակտի վրա՝ դառնալով մարսողության վատթարացման ու աղիների միկրոֆլորայի խանգարման պատճառ։

Загрузка...

Նման տհաճ խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հետևել սննդակարգին ու խուսափել ավելորդ դեղորայքից, սակայն կարելի է նաև ընդունել շատ օգտակար բնական միջոցներ, որոնք կբարելավեն մարսողությունն ու կկանխեն այս համակարգի հետ կապված խնդիրները։ Նման միջոցները բաղկացած են միայն բնական հասանելի բաղադրիչներից, ուստի անվնաս են ու չեն առաջացնում որևէ կողմնակի բարդություն։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նման բնական միջոցներից երեքը, որոնք կօգնեն բարելավել մարսողական համակարգի աշխատանքն ու վերականգնել աղիների միկրոֆլորան։

  • 100 գրամ հալվեի տերևները մսաղացով մանրացնել, ստացված խյուսը լցնել 1 լիտր տարողությամբ տարայի մեջ, այնուհետև ավելացնել 1 բաժակ շաքարավազ, տարան փակել կափարիչով ու թրմել 3 օր։ Երեք օր անց ավելացնել խառնուրդին 200 գրամ կարմիր գինի և թրմել ևս մեկ օր։ Ստացված դեղամիջոցը հարկավոր է ընդունել օրական մեկ ճաշի գդալ քնելուց առաջ։
  • 1 ճաշի գդալ չորացրած մատնունուն ավելացնել մի բաժակ եռման ջուր, դնել թույլ կրակին, եփել 15 րոպե, այնուհետև թրմել եփուկը ևս 8-10 ժամ։ Ստացված եփուկը հարկավոր է ընդունել ուտելուց առաջ օրական 3 անգամ երկուական ճաշի գդալ։
  • Խառնել տասական գրամ արևածաղկի սերմերը, դդմի սերմերը և հունական ընկույզը, ստացված խառնուրդին ավելացնել 3 ճաշի գդալ մեղր ու լավ խառնել։ Այս համեղ դեղամիջոցը հարկավոր է ընդունել ուտելուց առաջ մեկական ճաշի գդալ։

Այս բնական միջոցները շատ արդյունավետ են ու հասանելի, սակայն հարկ է հիշել, որ դրանք զուտ պրոֆիլակտիկ միջոց են և չեն կարող փոխարինել դեղորայքին։ Առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին և ընդունել նման միջոցները միայն նրա հետ խորհրդակցելուց հետո, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Նյութի աղբյուրը՝ Аif.ru

Նյութի աղբյուրը՝