ԺԱՄԱՆՑ

Չկա չարիք՝ առանց բարիքի. Նարե Գրիգորյանը ծննդյան 28 ամյակի եւ կորոնավիրուսային դժվարությունների մասին

Առհասարակ չեմ սիրում ծննդյանս օրը նշել  ու դրա համար ոչ մի պատճառ որպես այդպիսին չունեմ: Ուղղակի ամեն տարի, երբ գալիս է այդ օրը պարփակվում եմ ինքս իմ մեջ ու երեւի, թե իմ ընկերների, հարազատների ծննդյան տարեդարձներին  ավելի ուրախ եմ լինում, շատ ավելի լավ է անցնում, քան հենց իմ ծննդյան տարեդարձին, չեմ կարող ասել, չգիտեմ , թե ինչու է այդպես: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ծննդյան 28 ամյակի մասին պատմել է երգչուհի Նարե Գրիգորյանը:

Загрузка...

«Իհարկե առանց անակնկալների ծնունդներ չեն լինում, ինչպես ամեն տարի այս տարի նույնպես եղան անակնկալներ: Ամուսինս, ընկերներս չթողեցին, որ օրս սովորականի պես անցնի, չնայած ես այդպես էլ կուզեի լիներ:Դարձա 28 տարեկան, բայց կարող եմ մատներիս վրա հաշվել, թե քանի անգամ եմ ծննդյան արարողություն , որպես այդպիսին,  կազմակերպել, երեւի ավելի շատ փոքր տարիքում է եղել, իսկ հասուն տարիքում, երբ արդեն ես էի որոշում ինչպես նշել տարեդարձս, հասկացա, որ տարիների ընթացքում ավելի քիչ է ոգեւորությունս տարեդարձիս հանդեպ: Ես ուրախ եմ, որ ծննդյանս օրն է, ես բացարձակ չեմ նեղվում տարիքիցս: Ես ամեն իմ տարիքն անցկացրել եմ ճիշտ ձեւով, ամեն ինչից օգտվել եմ , ամեն ինչ տեսել եմ եւ  շարունակում եմ այդ ամենը վայելել: Դրա համար ընդհանրապես ոչնչից չեմ նեղվում»,-նշում է Նարե Գրիգորյանը:

Երգչուհու խոսքով՝ նրա ամուսինն այս ժամանակահատվածում գտնվում է Միացյալ Նահանգներում, չնայած հեռավորությանը, նա 00:00-ին գեղեցիկ անակնկալ է մատուցել կնոջը. «Ամուսինս այս տարի Հայաստանում չէ, գտնվում է Միացյալ Նահանագներում, չնայած ոչ մի րոպե չեմ զգացել նրա բացակայությունը: Նա ամեն րոպե իմ կողքին է, թեկուզ հեռախոսային կապի միջոցով, ու հենց 00:00-ին արդեն սկսվեցին անակնկալներն ԱՄՆ-ից, ամուսնուս ծնողների կողմից, իմ ընտանիքի կողմից: Նվերները դասավորելուց հետո միանգամից պառկեցի քնելու, քանի որ ունեմ փոքրիկ բալիկ , եւ քնելն ինձ համար պահանջարկ է դարձել այս պահին: Առաջ կարողանում էի երկար արթուն մնալ, հիմա բալիկիս հետ մի փոքր դժվար է»:

Ինչպես նշում է մեր զրուցակիցը,  տարեդարձի հետ կապված ոչ մի նպատակներն ու պլաններ չկան : Նրա կարծիքով՝ տարեց տարի մարդն ավելի հասունանում է, սկսում է ուրիշ արժեքներ կարեւորել իր կյանքում :

«Ես իսկապես դա իմ վրա եմ զգում, եւ հիմա ես ուղղակի ապրում եմ իմ բալիկով։ Ոչինչ չի կարող ավելի վեր լինել, քան նա է, եւ ես հիմա երջանիկ եմ, որ այս տարիքում դարձել եմ մայր եւ կարողանում եմ ըստ արժանվույնս պահել ու մեծացնել նրան»,-ընդգծում է նա:

Հարցին, թե ինչպես է հաղթահարում  կորոնավիրուսի շրջանը եւ ինչով է զբաղվել այս ընթացքում,  երգչուհին նշում է. « Կորոնավիրուսի ժամանակ անցկացրել եմ այնպես, ինչպես բոլորը, իհարկե մեծ դժվարություններով, քանի որ պանդեմիայի պատճառով չկարողացա հաճախ երեխայիս տանել զբոսանքի, եւ ամենաշատը հենց նա  տուժեց, քանի որ ես պլանավորել էի նրան ամեն օր տանել զբոսանքի: Իսկ աշխատանքի առումով շատ տուժվեցի, ինչպես մեր ոլորտից շատերը, ֆինանսականից զատ նաեւ հոգեպես է շատ դժվար  բեմից հեռու լինելը: Դա մի քաոսային իրավիճակ է  ստեղծում, երբ չես կարողանում  ոչինչ անել, դրանից ավելի շատ ես տուժում, չնայած ես այս ընթացքում համագործակցեցի մի շատ հայտնի կոմպոզիտորի հետ, ով իր երգերից մեկը նվիրեց ինձ  եւ ես կյանքի կոչեցի այն: Երգը ձայնագրման փուլում է,  կորոնավիրուսի պատճառով ունեի ազատ ժամանակ եւ որոշեցի այն ճիշտ օգտագործել, եւ կյանքի կոչել երգը: Ուղղակի այդ երգը լսելով՝  հիշելու եմ, թե ինչ պայմաններում է այն ստեղծվել, թե ինչպես այս չարիքը եկավ եւ բոլորիս պլաններն ավիրեց, բայց երեւի չկա չարիք՝ առանց բարիքի»:

Լիդա Եղիազարյան

ԱՂԲՅՈՒՐԸ՝