ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Աստղագուշակ օգոստոսի 2-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Загрузка...

Աշխատեք ձեզ առավելագույնս համբերատար ու նրբանկատ պահել: Դա թույլ կտա խուսափել կոնֆլիկտներից ու անպիտան վեճերից, լավ հարաբերություններ պահպանել այն մարդկանց հետ, որոնք սովորաբար պահանջկոտ են և շրջապատողներից շատ բան են սպասում: Ամեն անգամ հեշտ չեն տրվի սովորական գործերը, հնարավոր են անսպասելի ձգձգումներ, ցավալի պատահարներ: Բայց դուք հաջողության կհասնեք, եթե մտածածից չհրաժարվեք:

Եթե աջակցության կարիք ունենաք, հեշտությամբ կստանաք այն: Ձեր գաղափարները շատերին դուր կգան: Որոշ մարդիկ պատրաստ կլինեն հրաժարվել սեփական ծրագրերից ձեր ծրագրերը կյանքի կոչելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարդ, ոչ միանշանակ ու հակասական, բայց հետաքրքիր օր է: Աշխատեք ուշադրություն դարձնել մանրուքներին, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կհաղորդեն: Օգտակար կլինի լսել այն, ինչ ուրիշներն են ասում:

Կարևոր կլինի հուզական վիճակին հետևելը, չտխրելը, եթե ինչ-որ բան ուզածի նման չընթանա, հեռու մնալը նրանցից, որոնք փչացնում են ձեր տրամադրությունը: Եթե զվարճանալու, լավ ընկերախմբում հանգստանալու հնարավորություն կա, բաց մի թողեք այն: Օգտակար կլինի ընկերներին հանդիպելը. նրանք կգտնեն ձեզ ոգեշնչելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրն ամեն ինչում զգուշություն է պահանջում: Մի շտապեք, նույնիսկ եթե զբաղված եք վաղուց ծանոթ գործով ու վստահ եք, որ դրանից հրաշալի գլուխ եք հանելու: Եթե նոր բան եք ստանձնել, կարգապահությունն ու մանրուքներին ուշադրությունն առավել կարևոր կդառնան: Շրջապատողները հաճախ կխանգարեն, քան կօգնեն: Նույնիսկ եթե ինչ-որ մեկը համառորեն իր աջակցությունն առաջարկի, մտածեք՝ արդյոք դա ձեզ պետք է:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, երեկոն էլ ավելի հանգիստ կանցնի, քան առավոտը: Մինչև օրվա վերջ դուք կգտնեք հին սխալներն ուղղելու, ձեր դիրքերն ամրապնդելու ձևը: Չի բացառվում՝ դրանում օգնեն ընկերները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Մի հուզվեք: Օրը, հնարավոր է, խոշոր հաջողություններ ու մեծ հաղթանակներ չբերի, բայց անպայման նոր հնարավորություններ կբացի, որոնք բաց թողնելու ցանկություն չեք ունենա: Այնպես որ՝ վճռական տրամադրվեք ու աշխատեք արագ գործել:

Հավանական են տարաձայնություններ ու վեճեր, երբեմն դրանք ինքներդ կհրահրեք: Բայց ձեզ կհաջողվի լուրջ կոնֆլիկտ թույլ չտալ, հարթել բոլոր սուր անկյունները: Օրը ուսման մեջ հաջողություններ է խոստանում: Կարող եք վերադառնալ այն զբաղմունքին, որը նախկինում ինչ-ինչ պատճառով կիսատ եք թողել. այս անգամ ամեն ինչ ավելի լավ կդասավորվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը կարող է դժվարություններ բերել, բայց դուք կգտնեք դրանք հաղթահարելու ձևը: Նոր հնարավորությունների պակաս չի լինի: Դուք հաճույքով փորձարկումներ կանեք, երբեմն կստանձնեք այն, ինչն ուրիշների ուժերի սահմաններում չի եղել ու հաջողության կհասնեք:

Հարմար օր է նոր նախաձեռնությունների համար: Դուք գաղափարներ կունենաք, որոնք կուզենաք անհապաղ կյանքի կոչել: Դրանում կօգնեն ընկերներն ու մտերիմ մարդիկ. նրանք ձեզանից պակաս հետաքրքրված չեն լինի հաջողությամբ: Կարող եք երկարաժամկետ ծրագրեր կազմել ու քննարկել: Դուք ճիշտ կգնահատեք ձեր ուժերն ու չեք երազի նրա մասին, ինչին չեք կարող հասնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Փոքրիկ դժվարությունները չեն բացառվում, բայց կգերակշռեն դրական միտումները: Հնարավոր են դրական փոփոխություններ կյանքի շատ ոլորտներում: Հաճախ ձեզանից կպահանջվի միայն ժամանակին նախաձեռնող լինել, ինչից հետո ամեն ինչ ինքն իրեն լավագույնս կդասավորվի: Հեշտությամբ համախոհներ կգտնեք:

Մարդիկ, որոնք այսօր կօգնեն ձեզ, ժամանակի ընթացքում իսկական ընկերներ կդառնան: Հնարավորություն կունենաք հաշտվել նրանց հետ, որոնց հետ վերջերս վիճել էիք: Դժգոհություններ, վիրավորանքներ չեն մնա, շփումները հաճելի կլինեն: Շատ ընտանեկան տարաձայնություններ կմնան անցյալում, դուք թեթև շունչ կքաշեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը գործերով ու իրադարձություններով հագեցած կլինի: Երբեմն մի քանի րոպե կգտնեք շունչ քաշելու և շուրջը դիտելու համար, բայց ավելի հաճախ ստիպված եք լինելու ոտքի վրա որոշումներ կայացնել, նոր բան հորինել ու գաղափարները կյանքի կոչել:

Դուք տեղի ունեցողից հաճույք կստանաք. հետաքրքիր առաջադրանքներ շատ կլինեն, ձանձրանալու ժամանակ չի լինի, բացի այդ, հաճախ պետք է շփվեք անսովոր մարդկանց հետ, ծանոթանաք նրանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ եք լսել: Օրվա երկրորդ կեսին արժե զգույշ լինել գումարի հետ. դա լավագույն ժամանակը չէ գնումների ու գործարքների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկզբին ժամանակը զուր մի վատնեք: Միայն մի քանի ժամվա ընթացքում շատ բան կհասցնեք անել: Ցանկալի է խուսափել դատարկ վեճերից, երկար քննարկումներից: Հաճախ ավելի հեշտ կլինի ինքնուրույն գործելը, քան ջանքերը միավորելու մասին պայմանավորվելը:

Օրվա երկրորդ կեսն ավելի քիչ արդյունավետ, բայց հաճելի կլինի: Այն հարմար է հին նախասիրությանը վերադառնալու կամ նոր հոբբի փնտրելու համար: Ձեզ ամենատարբեր բաներ հետաքրքիր կլինեն, հաճախ դուք ստեղծագործաբար կմոտենաք ցանկացած խճճված հարցի լուծմանը: Դա շրջապատողներին շատ դուր կգա, շատերը պատրաստ կլինեն ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարդ օր է: Այն հոգսերով, անհապաղ լուծում պահանջող խնդիրներով լի կլինի: Ոչ միանշանակ իրավիճակներ կստեղծվեն, պետք է ջանքեր գործադրեք կողմնորոշվելու համար, թե ինչն ինչոց է: Հազիվ թե ինչ-որ մեկը ձեզանից լավ կարողանա գլուխ հանել բոլոր փորձություններից: Իսկ ձեզ կհաջողվի ոչ միայն հասնել նպատակներին, այլև հրաշալի տրամադրություն պահպանել:

Դուք պրակտիկ կլինեք, ամպերում չեք սավառնի, միամիտ չեք լինի: Այդ ամենը թույլ կտա խուսափել լուրջ սխալներից, որոնք կարող էին բարդացնել ձեր ու ձեր մտերիմների կյանքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա առաջին կեսը զգուշություն է պահանջում: Դուք սովորականից շատ հակված կլինեք թեթևամտության ու հաճախ հաջողության վրա հույս կդնեք այնտեղ, որտեղ արժեր բացառապես սեփական ուժերի վրա հենվել: Ինչ-որ նոր բանի անցնելուց առաջ գնահատեք ձեր հնարավորությունները, մտածեք, թե ով կարող էր ձեզ օգնել: Չարժե ռիսկի դիմել այնտեղ, որտեղ կարելի է և առանց դրա:

Օրվա երկրորդ կեսը հանգիստ ու հաճելի կանցնի: Այն հարմար է ընկերների ու մտերիմների հետ շփվելու համար: Կարող եք վերականգնել հին կապերը, հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հեշտ չի դասավորվի, բայց, միևնույն է, բավական հաջող կլինի: Եվ ամենը ձեր շնորհիվ. դուք խնդիրների առաջ չեք նահանջի, այլ կփնտրեք դրանց լուծումը, դժվարություններից չեք վախենա, կաշխատեք ցանկացած իրավիճակից օգուտ քաղել: Չի բացառվում՝ ստիպված լինեք փոխել ծրագրերը, ինչ-որ բան հետաձգել: Դուք դրան փիլիսոփայորեն կմոտենաք, չեք անհանգստանա, եթե ինչ-որ բան միանգամից չստացվի:

Ձեզ հաճախ կօգնեն ծանոթները, այդ թվում նրանք, որոնցից նախկինում աջակցություն չեք ստացել ու չեք սպասել: Օրվա երկրորդ կեսը հնարավորություն կտա հաջող գնումներ անել, իրեր ձեռք բերել, որոնց մասին վաղուց էիք երազում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ավելի լավ է ոչինչ երկար ժամանակով չհետաձգեք: Օրվա առաջին կեսը բարենպաստ է: Հենց այն է հարմար նոր նախաձեռնությունների համար ու հնարավորություն կտա անել այն, ինչ նախկինում չէր ստացվում: Կհաջողվի օգտակար բան սովորել: Շրջապատողները հաճախ կօգնեն ձեզ, իսկ դուք կփորձեք նրանց նույնկերպ պատասխանել, եթե պայմանները դա թույլ տան:

Օրվա երկրորդ կեսը նոր հոգսեր կբերի: Չի բացառվում՝ այդ հատվածում ստիպված լինեք հետաձգել սեփական գործերը ուրիշների խնդիրները լուծելու համար: Երբեմն դժվար կլինի շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը, նույնիսկ ընկերները ձեզ ամեն անգամ ճիշտ չեն հասկանա: Բայց լուրջ կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԱՂԲՅՈՒՐԸ՝