ՕԳՏԱԿԱՐ

Ինչպես ազատվել գլխամաշկի թեփից ու բարելավել մազերի ընդհանուր վիճակը

Գլխամաշկի թեփը բավական տարածված ու տհաճ խնդիր է, որը կարող է դառնալ լուրջ բարդույթների զարգացման պատճառ։ Այս խնդրից ազատվելու համար սովորաբար կիրառվում են հատուկ դեղամիջոցներ, կոնդիցիոներներ ու շամպուններ, սակայն դրանք ոչ միշտ են բավական արդյունավետ լինում, իսկ երբեմն էլ իրենց քիմիական ագրեսիվ բաղադրության պատճառով էլ ավելի են վատթարացնում վիճակը։ Սա է պատճառը, որ մասնագետները խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ բուժման բնական միջոցներին, որոնք ոչ միայն արդյունավետ են, այլև հասանելի են ու անվնաս, քանի որ պատրաստվում են բացառապես բնական բաղադրիչներից:

Загрузка...

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երկու բնական դիմակի բաղադրատոմս, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել գլխամաշկի թեփից և կբարելավեն մազերի ընդհանուր վիճակը։

  • 10 ճաշի գդալ վաղենալի ոգեթուրմին (կարելի է գնել դեղատնից) ավելացնել 1 ճաշի գդալ գերչակի յուղ, լավ խառնել, այնուհետև քսել խառնուրդը մազերին ու գլխամաշկին և լավ մերսել։ Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել շաբաթական 2-3 անգամ։
  • Խառնել մեկական ճաշի գդալ մեղրն ու որևէ բուսայուղը, խառնուրդին ավելացնել մեկ ձվի դեղնուց, քսել դիմակը գլխամաշկին և մի փոքր մերսել։ Ծածկել գլուխը պոլիէթիլենային գլխարկով ու տաք սրբիչով, թողնել դիմակը երկու ժամ, այնուհետև լավ լվանալ մազերը։

Նյութի աղբյուրը՝ aif.ru

Նյութի աղբյուրը՝