ՕԳՏԱԿԱՐ

Առողջական երեք խնդիր, որոնցից կարելի է ազատվել ծովի աղի միջոցով

Սննդաբանները հաճախ են խորհուրդ տալիս հասարակ կերակրի աղը փոխարինել ծովի աղով՝ նշելով, որ այն շատ ավելի օգտակար է ու անվնաս, սակայն քչերին է հայտնի, որ ծովի աղը կարող է կիրառվել ոչ միայն սննդի պատրաստման համար, այլև առողջական որոշակի խնդիրների դեմ պաքարում։

Загрузка...

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում առողջական երեք խնդիր, որոնց դեմ կարելի է պայքարել ծովի աղի օգնությամբ։

Ասթմա

Ծովի աղով ինհալացիաներն օգնում են նվազեցնել շնչառական համակարգում բորբոքումների մակարդակը, ուստի կարող են շատ արդյունավետ լինել ասթմայի դեպքում։ Բացի այդ, ծովի աղը դանդաղեցնում է լորձի արտազատումը, ինչի շնորհիվ շնչառությունը բարելավվում է։ Ավելին` լեզվին մի փոքր ծովի աղ դնելու և պարզապես մի բաժակ ջուր խմելու դեպքում կարելի է ստանալ նույն արդյունքը, ինչ և ինհալացիաների դեպքում։

Շաքարային դիաբետ

Ծովի աղի գործածության շնորհիվ օրգանիզմն ավելի քիչ ինսուլինի կարիք է ունենում, ինչն էլ օգնում է պահպանել արյան մեջ շաքարի կայուն մակարդակը։ Իր այս հատկության շնորհիվ ծովի աղը համարվում է շատ օգտակար մթերք շաքարային դիաբետով հիվանդների համար։

Ընկճախտ

Ծովի աղը կարող է շատ օգտակար լինել դեպրեսիայի տարբեր տեսակների բուժման համար, քանի որ այս բաղադրիչի գործածությունն օգնում է նորմայի սահմաններում պահել սթրեսի դեմ պայքարի համար անհրաժեշտ հորմոնների մակարդակները։ Խոսքը երջանկության հորմոն սերոտոնինի և քնի հորմոն մելատոնինի մասին է, որոնք օգնում են հանգստանալ, կարգավորում են քունն ու նպաստում են ինքնազգացողության բարելավմանը։

Նյութի աղբյուրը՝ healthinfo.ua

Նյութի աղբյուրը՝