ՕԳՏԱԿԱՐ

Լավագույն թուրմերը մարսողությունը կարգավորելու և որովայնի ցավը մեղմելու համար

Յուղոտ մթերքի գործածությունը, մշտական սթրեսը, դեղորայքի ընդունումն ու մի շարք այլ գործոններ կարող են հանգեցնել մարսելախանգարման ու դառնալ ստամոքսի ցավերի պատճառ։ Սա բավական տարածված խնդիր է, որի դեպքում դեպքում մարսողական համակարգի աշխատանքը կարգավորելու և ստամոքսի ցավը մեղմելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հատուկ դեղամիջոցներ ընդունել, սակայն կան նաև ոչ պակաս արդյունավետ, սակայն շատ ավելի հասանելի ժողովրդական միջոցներ, որոնք, ի տարբերություն դեղատներում վաճառվող դեղորայքի, չեն պարունակում վնասակար քիմիական տարրեր և չեն առաջացնում կողմնակի բարդություններ:

Загрузка...

Գերմանացի մասնագետները ներկայացրել են լավագույն բնական թուրմերը, որոնք կօգնեն մեղմել ցավն առանց դեղորայքի։

Պատրինջով թեյ

Այս բույսի եթերային յուղն օժտված է սպազմոլիտիկ ազդեցությամբ և ազատում է փորափքանքից։ Թեյը պատրաստելու համար հարկավոր է 2-4 թեյի գդալ պատրինջի չորացրած տերևներին ավելացնել մի բաժակ եռման ջուր ու թրմել 5-10 րոպե։

Անիսոնով, հոռոմ-սամիթով ու քիմիոնով ըմպելիք

Աղիներում մեծ քանակությամբ գազերի կուտակումը ճնշում է գործադրում ստոծանու ու սրտամկանի վրա` առաջացնելով տհաճ զգացողություններ, սակայն անիսոնից, հոռոմ-սամիթից ու քիմիոնից պատրաստված ըմպելիքը կօգնի ազատվել այդ խնդրից։ Ըմպելիքը պատրաստելու համար հարկավոր է բոլոր բաղադրիչները հավասար քանակությամբ խառնել, այնուհետև 1-2 թեյի գդալ մանրացրած խառնուրդին ավելացնել մի բաժակ եռման ջուր ու թրմել 5 րոպե։ Բաղադրիչները հարկավոր է մանրացնել թեյը պատրաստելուց անմիջապես առաջ, այլապես եթերայուղերը կգոլորշիանան։ Ստամոքսի հետ կապված խնդիրների դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս այս թեյը խմել օրական 1-2 բաժակ փոքր կումերով։

Երիցուկի թեյ

Երիցուկի մեջ պարունակվող յուղն օգնում է ազատվել բորբոքումներից, մեղմում է սպազմները և նպաստում է վերքերի արագ ապաքինմանը։ Ցավոտ զգացողությունների դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս սննդի ընդունման ժամերի միջև 3-4 բաժակ երիցուկի թեյ խմել։ Այն պատրաստելու համար հարկավոր է 1 ճաշի գդալ երիցուկի ծաղիկներին ավելացնել մի բաժակ եռման ջուր ու թրմել 5 րոպե։

Նյութի աղբյուրը՝ Naturarzt

Նյութի աղբյուրը՝