ԺԱՄԱՆՑ

7 մթերք, որոնք սննդակարգում ներառելը կօգնի խուսափել մազաթափությունից

Փարթամ ու առողջ վարսեր ունենալու մասին շատերն են երազում, սակայն շատ հաճախ սխալ խնամքը, վատ սննդակարգն ու արտաքին միջավայրի անբարենպաստ պայմանները խիստ բացասաբար են անդրադառնում մազերի որակի, աճի ու տեսքի վրա, ինչի հետևանքով դրանք վնասվում են, թուլանում, նոսրանում ու կորցնում են առողջ փայլը։ Սա կարող է բավական տհաճ խնդիր դառնալ յուրաքանչյուրի համար, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ փորձում են հնարավորինս շուտ վերականգնել վարսերը։

Загрузка...

Նման տհաճ խնդիրներից ազատվելու և մազարմատներն ամրապնդելու համար մարդիկ սովորաբար կիրառում են հատուկ դիմակներ ու կոնդիցիոներներ, իսկ երբեմն էլ անգամ դիմում են դեղորայքի օգնությանը, սակայն նման միջոցները պարունակում են մի շարք քիմիական վնասակար տարրեր, ինչի հետևանքով ոչ միայն անարդյունավետ են լինում, այլև կարող են անգամ էլ ավելի վատթարացնել մազերի վիճակը։ Սա է պատճառը, որ շատ հաճախ մասնագետները հորդորում են խնդրի լուծմանն այլ կերպ մոտենալ և ապահովել մազերի ճիշտ սնուցումը ոչ թե արտաքին օգտագործման միջոցների օգնությամբ, այլ սննդակարգը որոշակի մթերքով հագեցնելով։

Մասնագետները ներկայացրել են ամենաօգտակար ու արդյունավետ սննդամթերքի տեսակները մազաթափությունից ազատվելու, ինչպես նաև մազարմատները սնուցելու և ամրապնդելու համար։ Դրանք ամենօրյա սննդակարգում ներառելը թույլ կտա ոչ միայն կանխել մազաթափությունը, այլև շատ կարճ ժամանակահատվածում վերականգնել մազերն ու դարձնել դրանք առողջ, փայլուն, փարթամ ու ամուր։

Յուղոտ ձկնատեսակներ

Այս ձկնատեսակներն օմեգա-3 ճարպաթթուների հարուստ աղբյուր են, որոնք էլ խթանում են մազերի աճը։ Բացի այդ, յուղոտ ձկները հարուստ են սելենով, իսկ այս միկրոտարրն օգնում է արտադրել վահանագեղձի հորմոններ, որոնք էլ կարգավորում են մազերի աճի արագությունն ու կանխում են մազաթափությունը։

Հավկիթ

Ձվի սպիտակուցը շատ օգտակար է ոչ միայն մազերի, այլև հյուսվածքների, ջլերի, ոսկորների ու եղունգների համար։ Բացի այդ, հավկիթը պարունակում է բիոտին, որը խթանում է մազերի սպիտակուցի՝ կերատինի արտադրությունը։

Գետնանուշ

Գետնանուշը պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուց ու բիոտին։ Ընդամենը ¼ բաժակ գետնանուշը պարունակում է 9 գրամ սպիտակուց ու 4 գրամ մանրաթելեր, որոնց շնորհիվ պահպանում է մազերի ամրությունն ու կանխում է մազաթափությունը։

Դդում

Վիտամին А-ով հարուստ այս մթերքն օժտված է հակաբորբոքային հատկություններով։ Բացի այդ, այն նպաստում է մազերի աճին ու մաշկային ճարպի արտազատմանը, որն էլ ապահովում է մազերի ամրությունն ու փայլը։

Ավոկադո

Ավոկադոն պարունակում է մեծ քանակությամբ օմեգա-3 ճարպաթթուներ ու վիտամին Е, որոնք ամրապնդում են մազարմատներն ու կանխում վարսերի վաղաժամ ճերմակումը։

Խաղող

Խաղողը պարունակում է պոլիֆենոլային միացություններ, որոնք օժտված են հակաօքսիդանտային հատկություններով ու պաշտպանում են մազերը վնասվածքներից։ Խոսքն օլիգոմերային պրոանտոցիանիդինների մասին է, որոնք ակտիվացնում են մազարմատներն ու խթանում են մազերի աճը։

Հնդկաձավար

Հնդկաձավարը պարունակում է В խմբի վիտամիններ ու երկաթ։ Բացի այդ, ամբողջահատիկ հնդկաձավարը նաև սննդային մանրաթելերի հիանալի աղբյուր է, իսկ դրանք թույլ են տալիս օրգանիզմին հեշտությամբ յուրացնել առողջության պահպանման համար անհրաժեշտ բոլոր սննդարար նյութերը։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

Նյութի աղբյուրը՝