ԺԱՄԱՆՑ

«Մրցույթը համատեղեցինք հանգստի հետ». Իրինա Թովմասյանը` Դուբայ մեկնելու պատճառի, դստեր` Մեգիի մրցանակի և հանգստի մասին

«Միսս Հայաստան 2000» Իրինա Թովմասյանն այս օրերին ընտանիքի հետ միասին Արաբական Միացյալ Էմիրություններում է: Tert.am Life-ի հետ զրույցում Իրինան ասաց, որ այս ամառ դեռ չէին հանգստացել, և քանի որ Դուբայ թռիչքներ կային, 2-3 օրվա ընթացքում որոշեցել են մեկնել:

Загрузка...

«Միայն հանգիստը չէ, որ մեզ Դուբայ է բերել: Ավագ դուստրս` Մեգին օրերս «Adaggio» մրցույթ-փառատոնին է մասնակցել ու արժանացել է «Գրան պրի» մրցանակի: Մրցույթի հրավերը Մեգին ստացել էր ամսիներ առաջ Օդեսա քաղաքում, երբ կրկին մրցույթի էր մասնակցում: Մեգին շատ մրցույթների հրավերներ է ստացել, մարտ ամսին Նյու Յորքում մրցույթի մասնակցելու հրավեր ստացավ, հետո Իտալիայից հրավեր ստացավ: Հրաժարվեցինք այդ մրցույթներին մասնակցել, որովհետև համաճարակային իրավիճակ էր: Այս մրցույթը համատեղեցինք հանգստի հետ»,-ասաց նա:

Իրինան ասաց, որ, ճիշտ է, դուստրը` Ալյան երեկ պետք է առաջին դասարան գնար, դպրոց կհաճախի վերդառնալուն պես: «Կամ պետք է Մեգիի մրցույթին մասնակցեինք, կամ էլ Հայաստանում Ալյայի առաջին դասարանի միջոցառմանը: Ընտրեցինք այս տարբերակը` չնայած Դուբայում իմացանք, որ մրցույթի օրը հարազատներին ներս չեն թողնելու: Ալյան դպրոց կհաճախի սեպտեմբերի 16-ից, քանի որ այսօր գիշերը վերադառնում ենք Հայաստան,-ասաց նա և հավելեց, որ այսօր ամբողջ օրը կնշեն իր ամենակրտսեր դստեր` Մարիայի ծննդյան տարեդարձը,-Գնալու ենք տարբեր հետաքրքիր վայրեր, ատրակցիոներ: Վստահ եմ` Մարիան երբեք չի մոռանա այդ օրն ու շատ ուրախ կանցկացնի»:

Իրինայի խոսքով` կորոնավիրուսի հետ կապված մտավախություն չի ունեցել և չունի, քանի որ երեխաները հակահամաճարակային կանոններին հետևում են. «Սովորել են շատ լավ պաշտպանվել վիրուսից: Մենք վստահ էինք, որ դիմակները նորմալ կկրեն ու մեկ թռիչքը նորմալ կանցկացնենք: Դուբայում կորոնավիրուսի թեստ հանձնեցինք, որի արդյունքը բացասական էր: Արդեն հյուրանոցում իմացանք, որ հանգստացողները մոտ 20 հոգի են ու այդ առումով էլ հանգիստ էինք: Այստեղ էլ հակահամաճարակային կանոններին հետևում ենք, վստահ եմ, որ երբ Հայաստան վերադառնանք, ամեն ինչ լավ է լինելու»:

Ըստ գեղեցկուհու` իր համար կատարյալ է երեխաների հետ անցկացրած հանգիստը: «Երբ դուստրերս կողքիս են, ինձ հոգեպես բավարարված եմ զգում: Երեխաների հետ հեշտ է, իրենց հետ բարդություններ չեն առաջանում: Բոլորս սիրում ենք ծով ու հանգիստն առանց ծովի չենք պատկերացնում: Դուբայն իդեալական տարբերակ էր,-ասաց նա և ընդգծեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում ևս երկու ուղևորություն է ունեցել,-Ես ու ամուսինս Մալդիվներ մեկնեցինք: Ամուսնուս նվերն էր` մեր ամուսնության օրվա առթիվ: Նաև Իտալիա մեկնեցինք քրոջս` Լուսինե Թովմասյանի և ամուսնու հետ միասին` դահուկներ քշելու»:

Իրինան նշեց, որ փոքրիկներն ամենաշատը լողալ են սիրում, կարող են 5-6 ժամ ջրից դուրս չգալ. «Գեղեցիկ արևայրուք են ստացել, շատ են սևացել: Ալյան լողալ գիտեր, բայց կատարելագործվեց այստեղ: Մարիան նախկինում կարողանում էր իրեն պահել ջրի վրա, բայց չէր լողում: Հիմա կարողանում է լողալ նույնիսկ լողավազանի երկարությամբ, բացարձակ վախ չունի, փորձում ենք արդեն աշխատել տեխնիկական հատվածի վրա»:

Խոսելով իրենց առօրյայի մասին` Իրինան ասաց. «Շնաձկների հետ լողալու հնարավորություն կար, որից ամուսինս օգտվեց: Շատ տպավորիչ էր, քանի որ ընթացքում կարողանում էինք նրան տեսնել, հետևել: Դե, իսկ երեխաներն օգտվել են բոլոր ջրային ատրակցիոններից, նույնիսկ նրանցից, որոնցից վախենում էին: Նաև կոնֆետների խանութ էինք գնացել, ինչից երեխաները շատ էին ոգևորվել»:

Մարիամ Խաչատրյան

ԱՂԲՅՈՒՐԸ՝