ԺԱՄԱՆՑ

Օլյայի հուզմունքը, Աստղիկի եւ Նարբեի որոշումն ու Սաթենիկի դստեր եթերը

Հայտնի ընտանիքներից շատերում այս տարի առաջին դասարանցիներ կան:): Երեկ պատմեցինք, թե ինչպես են Գրիշա Աղախանյանն ու Շողեր Թովմասյանը, ինչպես նաեւ Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը հուզմունքով հետեւել իրենց որդիների դպրոցական առաջին քայլերին: Այսօր որոշել ենք շարունակել շարքը:

Загрузка...



Սաթենիկ Հազարյանն աղջկա համար ընտրել է Չեխովի անվան դպրոցի ռուսական դասարանը: Ասում է՝ տղան եւս այնտեղ է սովորում.«Եթե նույնիսկ աղջիկս շուտ ավարտի դասերը, եղբոր հետ կմնա, եւ միասին ինձ կսպասեն: Առաջին օրը շատ ոգեւորված ենք գնացել դպրոց, իսկ մինչ այդ նրա ընտրությամբ կատարել ենք բոլոր գնումները»: Ի դեպ, աղջնակն առավոտյան մայրիկի հետ հեռուստաեթերում է եղել, հետո նոր միայն դպրոց գնացել.«Լյուսին միակ աշակերտուհին է եղել, ում հետ վարել ենք ծրագիրը»:

Սաթենիկ Հազարյանը՝ դստեր հետ


Մոնթեն՝ Նարբե եւ Աստղիկ Պողոսյանների տղան, այսուհետ Եվրոպական վարժարանի սան է: «Շատ պատասխանատու քայլ էր մեզ համար, բայց վստահ եմ՝ ճիշտ ընտրություն ենք արել: Շատ ուրախ էր, օրերն էր հաշվում եւ անհամբեր սպասում էր: Ամեն ինչ միասին ենք պատրաստել դպրոցի համար»,-պատմել է Աստղիկը եւ խոստովանել, որ շատ հուզված է եղել տղային առաջին դասարան ճանապարհելիս.«Կարծես ես պետք է առաջին անգամ դպրոց գնայի»:

Աստղիկ եւ Նարբե Պողոսյաններն՝ իրենց որդու հետ


Օլյա Հակոբյանի եւ Աբել Աբելյանի երկրորդ որդին՝ Ռոբը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սան է: Մեզ հետ զրույցում դերասանուհին ասել է, որ ավագ որդին նույնպես այս դպրոցում է սովորում: «Շատ էր սպասում դպրոց գնալուն: Միշտ ասում է, որ լավ է սովորելու»,-նշել է Օլյան եւ ավելացրել, որ հուզմունքը մեծ էր, քանի որ չի հավատում՝ տղան արդեն մեծացել եւ դպրոցական է դարձել:

Օլյա Հակոբյանը՝ որդիների հետ


Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ հայտնիների արխիվից