ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Աստղագուշակ սեպտեմբերի 16 -ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Загрузка...

Գործերը հենց առավոտվանից ստանձնեք. նրա առաջին կեսը երկրորդից բարենպաստ կլինի, և դրանից արժե օգտվել կարևոր հարցերը լուծելու, պատասխանատու բանակցություններ վարելու համար: Ձեր կարծիքը կլսեն նույնիսկ նրանք, որոնք սովորաբար միայն սեփական տեսակետն են հաշվի առնում: Դուք կկարողանաք տարահամոզել նույնիսկ ամենահամառ ընդդիմախոսներին:

Ժամանակի ընթացքում հուզական դաշտը կլարվի, ձեզ համար ավելի ու ավելի դժվար կլինի հավասարակշռություն պահպանել ու հանգիստ արձագանքել աննշան, բայց ցավալի պատահարներին: Մի շտապեք գումարի հետ կապված որոշումների հարցում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հագեցած, արդյունավետ օր է: Հատկապես հետաքրքիր կլինի առավոտը: Եթե ճիշտ գործեք, մի քանի ժամվա ընթացքում հարցերի մի ողջ շարք կլուծեք, կգտնեք թշնամիներին զինաթափելու և ազդեցիկ անձանց աջակցությունը ստանալու ձևը:

Ավելի ուշ կգա միապաղաղ գործերի ժամանակը, որոնք ձեզանից լուրջ ջանքեր չեն պահանջի: Երեկոն հարմար է սիրային ժամադրությունների և ընկերական հանդիպումների համար: Դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք մտերիմների հետ, հաճախ նրանց կես խոսքից կհասկանաք: Կարող եք քննարկել ապագայի ընդհանուր ծրագրերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրն առանձնանում է լարված հուզական դաշտով և կարող է ապրումներ բերել, որոնց համար լուրջ պատճառներ չեն լինի: Ամենատպավորվող Երկվորյակներին ցանկացած աննշան անհաջողություն համարյա աղետ կթվա: Բայց դա չի խանգարի ճիշտ որոշումներ ընդունել ու նպատակին տանող ամենակարճ ճանապարհը գտնել:

Բայց մշտական ապրումները ուժասպառ կանեն, և արդեն օրվա կեսին կզգաք, որ լավ կլիներ հանգստանայիք: Ցանկալի չէ զբաղվել ֆիզիկական ծանր աշխատանքով: Եթե ֆիզիկական աշխատանք անելն անհրաժեշտ լինի, հետևեք անվտանգության բոլոր կանոններին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկզբին կարևոր կլինի կոնֆլիկտներից խուսափելը: Այդ հատվածում լարված պահերը չեն բացառվում, շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը սովորականից բարդ կլինի: Մի շտապեք որոշումներ ընդունել, հատկապես եթե զգում եք, որ ինչ-որ մեկը փորձում է ճնշել ձեզ:

Օրվա երկրորդ կեսը ավելի հասարակ ու բարենպաստ կլինի: Այն հարմար է ամենատարբեր գործերի համար, բայց նշանակալի հաջողությունների կհասնեք այնտեղ, որտեղ ստեղծագործ մոտեցման կարիք կլինի: Ձեր գաղափարները լավը կլինեն: Շրջապատողները միանգամից կհասկանան դա ու կաշխատեն օգնել կյանքի կոչել մտածածը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Լարված օր է: Հեշտ հաղթանակների վրա հույս մի դրեք: Ամենայն հավանականությամբ, այսօր պետք է պայքարեք, պաշտպանեք ձեր հետաքրքրություններն ու հաղթահարեք խոչընդոտները: Հոգսեր սովորականից շատ կլինեն: Լուծում պահանջող առօրյա խնդիրներին կավելանան լրիվ նորերը: Չի բացառվում՝ շտապ գործերով զբաղվելու համար ստիպված լինեք փոխել ծրագրերը, հետաձգել հանդիպումները:

Մի մոռացեք հանգստի մասին: Երբեմն ձեզ ուժերը վերականգնելու համար մի փոքր հանգիստ է պետք: Փոքրիկ զբոսանքը, մտերիմ մարդու հետ հաճելի զրույցը էներգիա կհաղորդեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Խելամիտ եղեք, հույզերին ու պրովոկացիաներին մի տրվեք: Այսօր դա ձեզ սովորականից դժվար կտրվի: Հոգեկան հավասարակշռությունը չկորցնելու, ոչ միանշանակ իրավիճակում ճիշտ որոշում ընդունելու համար պետք է ինքներդ ձեզ վրա ջանքեր գործադրեք:

Դուք հաճախ ավելի շատ հոգ կտանեք ուրիշների, քան սեփական բարեկեցության մասին: Հազիվ թե ինչ-որ մեկը դա գնահատի, իսկ ահա ձեր բարությունը չարաշահողներ կլինեն: Հիշեք, որ երբեմն ավելի լավ է ինչ-որ մեկի խնդրանքին մերժումով պատասխանեք, քան անեք այն, ինչը կարող է հենց ձեզ վնասել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Անհանգիստ օր է: Այսօր չեք ուզենա հետաձգել ծրագրերի իրագործումը, սպասել ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկին: Դուք կնախընտրեք անհապաղ գործել, նույնիսկ եթե առողջ բանականությունը հուշի, որ խելամիտ կլիներ ժամանակ ձգել:

Չեն բացառվում տարաձայնությունները ընկերների և մյուս մտերիմների հետ: Նրանց համար ամեն անգամ հասկանալի չի լինի, թե ինչ և ինչու եք անում, իսկ երկար բացատրությունների ցանկություն չեք ունենա: Կհաջողվի խուսափել բաց կոնֆլիկտից, բայց բոլորի մոտ տհաճ նստվածք կմնա: Երեկոն նորություններ կբերի, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դուք շատ ուժեղ կկառչեք մանրուքներին, շատ ժամանակ կհատկացնեք մասերին, բայց երբեմն չեք կարողանա իրավիճակն ընդհանուրի մեջ գնահատել: Դժվար կլինի վաղուց ձևավորված սովորույթներից հրաժարվելը. դա վերաբերում է նույնիսկ նշանի այն ներկայացուցիչներին, որոնք հրաշալի հասկանում են՝ ավելի լավ կլիներ նոր ձևով գործեին:

Հազիվ թե կարողանաք խուսափել ընտանեկան տարաձայնություններից: Բայց դուք հրաշալի կհասկանաք, որ դրանք ծագել են դատարկ բաներից, այդ իսկ պատճառով լուրջ կոնֆլիկտներ թույլ չեք տա: Շատ սուր անկյուններ հարթելուն կօգնի հումորի զգացումը Դուք նույնիսկ ամենամռայլ մարդկանց կստիպեք ժպտալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ոչ միանշանակ օր է, բայց այն այնքան վատը չի լինի, որքան առավոտյան կթվա: Փոքրիկ թյուրիմացությունները, որոնք կծագեն օրվա սկզբին, հազիվ թե լուրջ հետևանքներ ունենան, իսկ բոլոր տարաձայնություններն ու վեճերը շուտով կմնան անցյալում:

Դրական միտումների ազդեցությունը ժամանակի հետ կուժեղանա, և օրվա երկրորդ կեսին կկարողանաք իրագործել հին մտահղացումները, ուղղել ավելի վաղ գործած սխալները: Չեն բացառվում հանդիպումները, որոնք երկար ժամանակ կհիշվեն: Հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ եք լսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրն առանց փոքրիկ թյուրիմացությունների չի անցնի, բայց ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի: Աշխատեք ուշադիր հետևել ձեր իրերին. վտանգ կա՝ ինչ-որ բան մոռանաք կամ կորցնեք: Կարող է շարքից դուրս գալ կենցաղային տեխնիկան: Ցավալի կլինի, որ դա տեղի կունենա հենց այն ժամանակ, երբ դուք դրա կարիքը շատ կունենաք:

Կլինեն նաև հաճելի պահեր: Դրական միտումների ազդեցությունը հատկապես նկատելի կլինի անձնական հարաբերությունների ոլորտում: Դուք հրաշալի լեզու կգտնեք մտերիմների հետ: Հեշտությամբ կպայմանավորվեք ապագայի ընդհանուր ծրագրերի շուրջ: Չեն բացառվում սիրային անակնկալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկիզբը հրաշալի է կարևոր զրույցների համար: Կարող եք ամենատարբեր հարցեր քննարկել. դա օգտակար կլինի, ընդ որում՝ ոչ միայն ձեզ համար: Հեշտությամբ համախոհներ կգտնեք, նրանց մեջ կլինեն ուժեղ և ազդեցիկ մարդիկ: Սակայն բոլորը չէ, որ անշահախնդրորեն կօգնեն, ձեզանից լուրջ պատասխան ծառայություններ են պահանջվելու:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար է առօրյա գործերի վրա կենտրոնանալու, դրանք կարգի բերելու, սկսածն ավարտելու համար: Դուք կառանձնանաք նախանձելի աշխատունակությամբ: Նույնիսկ մեծ ծանրաբեռնվածության դեպքում հոգնածություն չեք զգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դրական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի, օրը հաջող կդասավորվի, եթե ինքներդ ձեզ ու մյուսների համար խնդիրներ չստեղծեք: Հիշեք, որ հասարակ լուծումները նույնպես ճիշտ են լինում, և երբեմն արժե բավարարվել այն պատասխաններով, որոնք դրված են մակերեսին և շատ չխորանալ:

Հնարավորություն կունենաք օգտակար բաներ իմանալ, սովորել այն, ինչը շուտով անպայման պետք կգա: Դուք հետաքրքրասեր կլինեք, վատ չեք զգա հարցեր տալ ու կմտապահեք ամենն, ինչ կկարողանաք պարզել: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Լավ կտրվեն նույնիսկ այն գիտությունները, որոնք նախկինում բարդ էին թվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԱՂԲՅՈՒՐԸ՝