ԺԱՄԱՆՑ

«Շատ էի ցանկանում գալ Հայաստան». Արծվիկի նոր ֆոտոշարքը, խափանված ծրագրերն ու երջանկության նոր բանաձեւը

Երգչուհի Արծվիկը նոր, հետաքրքիր ֆոտոշարք է իրականացրել լուսանկարչուհի Սվետլանա Սոինայի հետ. կադրերում մոսկվաբնակ երգչուհին եղջերուների հետ է, իսկ ետնամասում գեղեցիկ բնությունն է: Արծվիկը նշում է` նման ֆոտոշարքի միտք վաղուց ուներ. «Միշտ ցանկանում եմ անել այն, ինչ դեռ ոչ ոք չի արել եւ հուսով եմ` ինձ մոտ ստացվում է»,-ասում է նա: Ինչ վերաբերում է եղջերուների հետ աշխատանքի դժվարություններն` երգչուհին ժպիտով հավելում է. «Ես այնպես էի զգում կենդանիներին, որ ամեն բան շատ հանգիստ անցավ»:

Загрузка...

Արծվիկն իր նոր ֆոտոշարքը տրամադրել է NEWS.am STYLE-ին եւ պատմել` ինչպես են անցել կարանտինային օրերը Մոսկվայում:

Արծվիկհետեւելով հրապարակումներիդնկատել եմոր արդեն Մոսկվայում ունենում ես ելույթներբայց դրանից առաջինչպես բոլորըդու եւս ունեցար երկար դադարինչպե՞ս այն քեզ վրա անդրադարձավ:

Ինձ համար սա շատ բարդ ժամանակաշրջան էր, երբ մի պահ հասկանում ես, որ քո մասնագիտությունը ոչ մեկին պետք չէ: Դա շատ բարդ բան է, բայց ես հույսս չէի կորցնում, եւ այսօր էլ, չնայած իրավիճակը հեշտ չէ, արդեն կամաց-կամաց սկսում ենք աշխատել ու առաջ շարժվել: Հուսով եմ` մոտ ժամանակներս ամեն ինչ կհարթվի:

Մյուս կողմիցդու անդադար աշխատում եսմիգուցեքեզ պե՞տք էր փոքրինչ դադար վերցնել

Այո, իսկապես, ամբողջ կյանքիս ընթացքում սովոր եմ աշխատելուն, եւ սա ինձ համար անգործության մի շրջան էր, բայց ուրախ եմ, որ կարողացա լինել տանը, արեցի այն, ինչ միշտ ցանկանում էի անել, իմ ուզածով կահավորեցի տունը, հետաքրքրությամբ վերանայեցի սիրելի ֆիլմերս, կարդացի այն գրքերը, որոնք միշտ ցանկանում էի կարդալ, այնպես որ` ժամանակս օգտակար բաների վրա եմ ծախսել:

Շատերն ասում ենոր կորոնավիրուսից հետո սկսել են այլ կերպ նայել կյանքինքո մտածելակերպը փոխվե՞լ է այս օրերին:

Այո… Սկսում ես ավելի շատ գնահատել այն, ինչ արդեն ունեիր, հիմա ամեն մանրուքի մեջ երջանկություն եմ ման գալիս, նաեւ ամեն ելույթս, որը ժամանակին սովորական բան էր թվում, հիմա այնքան երջանկություն է պարունակում ամեն վայրկյանի մեջ… Կարծում եմ` սա վերաարժեքավորելու ժամանակահատված է, որ գիտակցենք, որ այն, ինչ ունենք, ավելի կարեւոր է ու թանկ, քան նյութական բաները:

Շա՞տ ծրագրեր խափանեց վիրուսը:

Շատ ծրագրեր ունեի` դրանք համերգներ էին, ինչպես Երեւանում, այնպես էլ Հայաստանի տարբեր քաղաքներում, որոնք հիմա հետաձգվել են անորոշ ժամանակով:

Շատ էի ցանկանում գալ Հայաստան` հանգստանալու եւ նաեւ՝ այդ համերգների նպատակով, բայց հիմա դեռ չգիտենք` ինչպես կստացվի. շատ եմ ուզում գալ, հույս ունեմ` ամեն բան լավ կլինի:

Ամեն դեպքում որոշ բաներ հասցրիր անելօրինակՄարգարիտա Պոզոյանի հետ ձեր` «Сестра по духу» երգը մատուցեցիք նոր տեսահոլովակովռուս աստղերի մասնակցությամբ

Այո, մենք այդպես նշեցինք «Сестра по духу» երգի 5-ամյակը. որոշեցինք հավաքել մեր ընկերներին ու գործընկերներն, ու այդպիսի հիշարժան տեսահոլովակ ստացվեց: Մեզ այն շատ է դուր գալիս` ամեն ինչ գեղեցիկ է ու մեղեդային:

Երեւի նաեւ շատ ես ստեղծագործել այս ընթացքումի՞նչ նորություններ ես պատրաստել:

Հիմա նոր երգեր եմ պատրաստում, բայց դրանք կարանտինի ընթացքում չեմ ստեղծել: Չգիտեմ` ինչու, բայց կարանտինի ընթացքում ոչինչ չեմ կարողացել գրել, ցանկություն չկար, իսկ այսօր միանգամից երկու երգի շուրջ եմ աշխատում, որոնք շատ շուտով կներկայացնեմ իմ սիրելի ունկնդիրներին:

Սյունե Առաքելյան

ԱՂԲՅՈՒՐԸ՝