ԺԱՄԱՆՑ

«Ադրենալինի եւ բարդ նկարահանումների պակաս չունենք». Անահիտ Կիրակոսյան

Անահիտ Կիրակոսյանը «Սարի աղջիկ» սերիալի դերասանական կազմում է: Կամերային երաժշտական թատրոնի դերասանուհին նոր կերպարի, նկարահանումների, խաղընկերների մասին առաջին բացահայտումներն արել է BRAVO.am-ի հետ զրույցում:

«Շատ ուրախ եմ, որ «Պատվի համար» սերիալից հետո նոր դերով կներկայանամ: Լավ թիմի հետ եմ աշխատում եւ ուրախ եմ, որ այս հետաքրքիր կերպարն ինձ են վստահել: Ուրախ եմ աշխատել Դիանա Գրիգորյանի հետ, մթնոլորտը դրական է, ինձ շատ լավ ընդունեցին»,-նշել է նա:

Загрузка...

«Սարի աղջիկ» սերիալի նկարահանումներին


Անահիտը մարմնավորում է գլխավոր հերոսուհու մորը.«Աննան այն կերպարներից է, որի շուրջ ծավալվելու եւ հյուսվելու են հետաքրքիր զարգացումներ: Թե ինչ է լինելու իմ կերպարի հետ, չեմ ցանկանա բացահայտել եւ կուզեմ, որ դիտողը վայելի: Կերպարս դրամատիկ է: Նոր գույնով կներկայանամ, հատկապես, որ վերջերս հոլովակում ինձ բոլորը տեսան գյուղական ուրախ կնոջ կերպարում, այժմ կտեսնեն լուրջ, հետաքրքիր դերակատարմամբ»,-նշել է նա եւ ավելացրել, որ փայլուն խաղընկերներ ունի՝ Հարություն Մովսիսյանը, Աիդա Բաբաջանյանը, Արտաշես Մխիթարյանը, Էմմա Մանուկյանը:



Դերասանուհին նշել է, որ այս նախագծի նկարահանումներն առանձնանում են. «Ամենուր ադրենալին է՝ թռիչք ուղղաթիռով, ձիավարում… Բարդ նկարահանումներ ենք ունեցել, նույնիսկ հասել ենք Լաստիվեր, Դսեղ: Ջանք ու եռանդ չի խնայվում, որ սերիալը լինի դիտարժան, յուրահատուկ եւ գեղեցիկ: Նկարահանումները բավական ժամանակ են խլում, բայց հասցնում եմ ամեն ինչ անել՝ թե՛ մյուս աշխատանքներս, թե՛ կին եւ մայրիկ լինելու պարտականություններս»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Անահիտ Կիրակոսյանի արխիվից