ԺԱՄԱՆՑ

«Ինձ համար շատ դժվար էր առանց Արա Դեղտրիկյանի խաղալ». Գայանե Ավետիսյան

Գայանե Ավետիսյանը նոր ֆոտոշարքով է հարստացրել իր պորտֆոլիոն: Լուսանկարները դերասանուհին տրամադրել է BRAVO.am-ին՝ պատմելով «Երկուսով» սերիալի նկարահանումների եւ նոր խաղընկերոջ մասին:

Загрузка...



«Գեղեցիկ աշխատանք է ստացվել՝ առանց ավելորդությունների: Հենց այսպիսի բնական եւ նուրբ լուսանկարներ էի ուզում»,-նշել է նա:

Գայանե Ավետիսյանը


Դերասանուհին խոստովանել է, որ կարանտինային շրջանն իրեն խանգարելուց բացի, նաեւ օգնել է.«Կարծում եմ՝ ոչ միայն ինձ է օգնել, այլեւ բոլոր այն մարդկանց, ովքեր կիսատ մնացած գործեր ունեին: Կարանտինն ինձ համար բնությանը եւ բնությունից տրված երկրորդ հնարավորություն էր, որ մարդիկ կարողանային վերանայել իրենց կյանքը, գնահատեին հոգեւոր արժեքները, քանի որ աշխարհը հասել էր այնպիսի մի կետի, երբ գրեթե ամեն օր ջնջվում էին հոգեւոր արժեքները, իսկ մարդիկ սկսում էին ապրել ռոբոտի նման: Կորոնավիրուսը ինչ-որ առումով մարդկանց պիտի օգնի կյանքում ուրիշ արժեքներով ապրել»:

Գայանե Ավետիսյանը


Մեկ ամիս է՝ ընթանում են «Երկուսով» սերիալի նկարահանումները: Երկրում չլինելու պատճառով չի նկարահանվում Արա Դեղտրիկյանը, ով Գայանեի հիմնական խաղընկերն էր.«Ինձ համար շատ դժվար էր առանց պարոն Դեղտրիկյանի խաղալ, քանի որ 7 տարի շարունակ նրա հետ խաղացել եմ թատրոնում. սովորել էի միասին աշխատելուն: Իհարկե, օգնության է գալիս մասնագիտական փորձս: Պետք է նշեմ, որ շատ արագ կարողացել եմ նոր խաղընկերոջս հետ աշխատել»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Աննա Ալեքսանյանի