ԺԱՄԱՆՑ

«Տղաներ, ամուր եղեք, ձեր ազգը ձեր թիկունքին է, ես ձեր թիկունքին եմ». Դեն Բիլզերյան

«Պոկերի արքա», ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանը Թվիթերի իր էջում հրապարակումներ է արել և իր զորակցությունը հայտնել Արցախին: Հրապարակումներից մեկում Դենը գրել է. «Ի ծնե այծ ադրբեջանցիները կրկին սպանում են հայ խաղաղ բնակիչներին»:

Загрузка...

Երկրորդ հրապարակման մեջ Դենը գրել է. «Արմատախիլ չլինելու համար պայքարող տղաներ, ամուր եղեք, ձեր ազգը ձեր թիկունքին է, ես ձեր թիկունքին եմ: Ես հպարտ եմ ձեզնով, տղաներ, շարունակեք ձեր ուժեղ կռիվը»,-գրել է նա:

Ավելի վաղ USArmenia-ի ուղիղ եթերում Դենի հայրը` Փոլը, և եղբայրը` Ադամը հայտնել էին, որ Հայաստան համահայկական հիմնադրամին 250 հազար դոլար նվիրատվություն են արել: Բիլզերյաններն ասել էին, որ հետևում և մտահոգված են Արցախում տիրող իրավիճակով:

Հիշեցնենք, որ Դեն Բիլզերյանը Արցախ է այցելել 2018 թվականին, ինչպես նաև ստացել է ՀՀ քաղաքացիություն:

ԱՂԲՅՈՒՐԸ՝