ԺԱՄԱՆՑ

«Բժիշկներն ասում են, որ ժամանակի հարց է, կապաքինվեմ». Հայկ Չոմոյանը` վիրավորվելու և վիրահատության մասին

Tert.am Life-ն իր ընթերցողներին տեղեկացրել է, որ դերասան Հայկ Չոմոյանը առաջնագծում վիրավորվել է։ Այսօր Հայկին վիրահատել են։ Նա աաաց, որ իրեն լավ է զգում:

Загрузка...

Վիրահատությունից հետո Tert.am Life-ի հետ զրույցում Հայկն ասաց, որ հրազենային երեք վիրավորում է ստացել ոտքերի շրջանում:

«Մեկ փամփուշտը, որը ոտքիս մեջ էր մնացել, հեռացրել են, մյուս երկուսը ոտքերիս մեջ չէին, դրանց տեղում ուղղակի մշակել են: Բժիշկներն ասում են, որ ժամանակի հարց է, կապաքինվեմ մի քանի շաբաթից: Բնականաբար, դեռ քայլել չեմ կարող, բայց ինձ լավ եմ զգում»։

Հիշեցնենք, որ Հայկը ռազմաճակատ էր մեկնել որպես կամավոր սեպտեմբերի 28-ից:

ԱՂԲՅՈՒՐԸ՝