ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Հինգ պարզ խորհուրդ համավարակի ընթացքում իմունային համակարգն ամրապնդելու համար

Գոյություն ունեն բազբաթիվ գործոններ, որոնք խիստ բացասաբար են անդրադառնում մարդու ինումային համակարգի վրա՝ հանգեցնելով դիմադրողանակության անկման ու դարձնելով օրգանիզմն ավելի խոցելի տարատեսակ ախտածին տարրերի նկատմամբ։ Իմունային համակարգի թուլացումը հատկապես վտանգավոր է լինում տարվա ցուրտ եղանակներին, երբ վիրուսներն ու տարատեսակ վարակիչ հիվանդություններն առավել տարածված են լինում, ուստի վարակվելու հավանականությունը բարձրանում է։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել իմունիտետի բարձրացման համար, ինչը հատկապես կարևոր է COVID-19-ի համավարակի ֆոնին, քանի որ թույլ իմունային համակարգի դեպքում կորոնավիրուսային վարակը կարող է շատ ավելի վտանգավոր լինել։

Загрузка...

Բժիշկ-ներզատաբան Դիլյարա Լեբեդևան նշել է մի քանի պարզ խորհուրդ, որոնց հետևելը թույլ կտա ամրապնդել իմունային համակարգը կորոնավիրուսի համավարակի ընթացքում և հնարավորինս նվազեցնել վարակման հավանականությունը։

Շաքարի բացառում

Մասնագետի խոսքով՝ սննդակարգում մեծ քանակությամբ շաքարի առկայությունն ստիպում է իմունային համակարգին «շեղվել» և նվազեցնում է լորձաթաղանթներում վարակների համար պատնեշ հանդիսացող IgA-ների մակարդակը։ Սա է պատճառը, որ քաղցրավենիքի բացառումը կարող է լինել իմունային համակարգի ամրապնդման ամենապարզ ու արդյունավետ միջոցներից մեկը։

Քնի կարգավորում

Շատ կարևոր նշանակություն ունի նաև քնի կարգավորումն ու հնարավորինս շուտ քնելը, ինչը նպաստում է մելատոնինի՝ հակաբորբոքային ազդեցությամբ օժտված հորմոնի ինտենսիվ արտադրությանը։ Այս տարրի պակասը թուլացնում է իմունային համակարգը, մինչդեռ դրա բարձր մակարդակը պաշտպանում է կորոնավիրուսի նկատմամբ չափազանց ինտենսիվ իմունային պատասխանից, որը պայմանավորված է լինում չափազանց մեծ քանակությամբ պրոբորբոքային ցիտոկինների արտազատմամբ, ինչի ֆոնին էլ զարգանում են ծանր բարդություններ։

Վիտամիններ

Համավարակի ընթացքում իմունային համակարգն ամրապնդելու ևս մի միջոց կարող է լինել D և А վիտամինների ու ցինկի ընդունումը։ Մասնագետի խոսքով ՝ 4000 ՄՄ վիտամին D-ն, 5000 ՄՄ վիտամին А-ն և 10 մգ ցինկը կարելի է ընդունել անգամ անալիզներ չհանձնելու և այդ տարրերի մակարդակն օրգանիզմում չստուգելու դեպքում։

Եղանակին համապատասխան հագուստ

Մասնագետը նաև խորհուրդ է տալիս ընտրել հագուստը եղանակին համապատասխան։ Տարվա ցուրտ եղանակներին հարկավոր է խուսափել գերսառեցումից, դնել գլխարկ և պահպանել կոշիկների չորությունը։

Աղեստամոքսային տրակտի առողջության պահպանում

Մարդու իմունային բջիջների առնվազն 60%-ն ապրում է աղեստամոքսային տրակտում, իսկ դրա առողջ միկրոֆլորան բարձրացնում է տեղային իմունիտետը էնդոգենային գամմա-ինտերֆերոնի արտադրության շնորհիվ։ Սա է պատճառը, որ հարկավոր է ճիշտ սնվել ու պահպանել աղեստամոքսային տրակտի առողջությունը։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

Նյութի աղբյուրը՝