ԺԱՄԱՆՑ

«Արցախի պաշտպանությունն արդար գործ է և վճռորոշ պահ է Հայաստանի համար». Դանիել Դեքերը Երևանում է

Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իրեն հայ համարող ամերիկացի երաժիշտ Դանիել Դեքերն այս օրերին Երևանում է, որպեսզի աջակցի Հայաստանին և Արցախին: Ֆեյսբուքի իր էջում երաժիշտը գրառում է կատարել:

Загрузка...

«Սա Երևանում իմ առաջին գիշերն է, և ես արդեն խորապես հուզված եմ այստեղի մթնոլորտից: Չնայած խոր վշտին, որ զգում եմ Արցախի Հանրապետության սահմանները պաշտպանելիս զոհված զինվորների համար` ոգեշնչված եմ յուրաքանչյուր հայի վճռականությամբ և կամքի ուժով: Արցախի պաշտպանությունն արդար գործ է և վճռորոշ պահ է Հայաստանի համար: Ես հաճախ ասել եմ, որ եթե Հայաստանը չափեք տարածքով, կարող եք ասել, որ այն փոքր է, բայց եթե սրտի չափով չափեք, ապա հզոր կայսրություն է: Այս պատերազմն իրական է, վերջնական արդյունքը դեռ չկա, բայց ես համոզված եմ, որ հաղթելու ենք: Թող Հայաստանում և աշխարհում ապրող բոլոր հայերը ոտքի կանգնեն ու միաձայն ասեն` «Ազատ, անկախ Արցախ: Մենք աջակցում ենք Արցախին և Հայաստանին»: Որպես ընտրությամբ հայ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի` հպարտ եմ հայ համարվել: Դանիել Դեքերյան»,-նշել է նա:

ԱՂԲՅՈՒՐԸ՝