ԳԵՂԵՑԻԿ

Հակատարիքային ազդեցությամբ օժտված լավագույն յուղերը մաշկի վաղաժամ ծերացման դեմ պայքարի համար

Օրգանիզմի ծերացումը բնական գործընթաց է, որից հնարավոր չէ խուսափել, սակայն ճիշտ միջոցների կիրառումը կօգնի զգալիորեն դանդաղեցնել այդ գործընթացը։ Ծերացման առաջին նշանները սովորաբար ի հայտ են գալիս մարդու մաշկին, որը տարիքի հետ թուլանում է ու պատվում կնճիռներով։ Որպես կանոն նման կնճիռներից ազատվելու համար մարդիկ կիրառում են հակատարիքային քսուքներ ու դիմակներ, սակայն նման վնասակար միջոցները կարելի է փոխարինել շատ ավելի անվնաս բնական յուղերով, որոնք նույնքան արդյունավետ են, սակայն շատ ավելի հասանելի։

Загрузка...

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հակատարիքային ազդեցությամբ օժտված լավագույն յուղերը, որոնք օգնում են պաշտպանել մաշկն ազատ ռադիկալներից, արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից ու արտաքին միջավայրի անբարենպաստ ազդեցությունից։

Արգանիայի յուղ

Այս յուղը 80%-ով բաղկացած է ճարպաթթուներից, որոնք օգնում են պայքարել թթվայնացնող սթրեսի ու դրա հետևանքով մաշկի վաղաժամ ծերացման պատճառ հանդիսացող ազատ ռադիկալների դեմ։ Բացի այդ, այս յուղը պարունակում է А և Е վիտամիններ, որոնք օգնում են հարթել մանր կնճիռները, ձգել մաշկն ու ազատվել պիգմենտային հետքերից։ Բացի այդ, արգանիայի յուղն օգնում է պահպանել մաշկի խոնավությունը, դարձնում է այն ավելի առաձգական և պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Այս յուղի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն շատ արագ է ներծծվում և չի թողնում յուղոտ հետքեր, ուստի այն հարմար է ցանկաված տեսակի մաշկի խնամքի համար։ Պարզապես հարկավոր է մի քանի կաթիլ արգանիայի յուղը քսել մաքուր մաշկին ու նուրբ շարժումներով մերսելով տարածել այն։ Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել ամեն օր քնելուց առաջ։

Ձիթայուղ

А և Е վիտամիններով, ինչպես նաև մի շարք այլ հանքանյութերով ու ճարպաթթուներով հարուստ այս յուղը նույնպես օգնում է պայքարել ազատ ռադիկալների դեմ։ Ավելին` այն խթանում է կոլագենի արտադրությունը, իսկ այս սպիտակուցը մաշկի հիմնական «շինանյութերից» մեկն է։ Ձիթայուղը որպես մաշկի խնամքի միջոց օգտագործելու համար պարզապես հարկավոր է գոլ յուղը քսել մաշկին, 5-10 րոպե մերսել, այնուհետև լոգանք ընդունել։ Այս պրոցեդուրան կբարելավի արյան շրջանառությունը, կխոնավացնի մաշկն ու կնվազեցնի ծերացման նշանները։

Կոկոսյան ընկույզի յուղ

Այս յուղը նույնպես խթանում է կոլագենի արտադրությունը` պայքարելով ծերացման այնպիսի նշանների դեմ, ինչպիսին են կնճիռներն ու տարիքային պիգմենտային հետքերը։ Այն օժտված է հակաօքսիդանտային հատկություններով, որոնք օգնում են պայքարել ազատ ռադիկալների դեմ։ Կոկոսյան ընկույզի յուղի մեջ պարունակվող լաուրինաթթուն օժտված է նաև հակաբակտերիալ հատկություններով, ուստի այն նաև հիանալի միջոց է բշտիկների դեմ պայքարի համար։ Ավելին` այս յուղն օգտագործվում է որպես բնական բուժիչ միջոց չոր մաշկի, էկզեմաների ու պսորիազի բուժման համար։ Կոկոսյան ընկույզի յուղը նաև պաշտպանում է մաշկն արևի ճառագայթներից, որոնք համարվում են մաշկի վաղաժամ ծերացման հիմնական պատճառներից մեկը, ուստի զարմանալի չէ, որ այն համարվում է լավագույն հակատարիքային միջոցներից մեկը։ Պարզապես հարկավոր է ամեն օր լոգանքից հետո մաշկին կոկոսյան ընկույզի յուղ քսել և մի փոքր մերսել։ Բացի այդ, կարելի է շաբաթական մեկ անգամ մաշկը մաքրել ու շերտազատել կոկոսյան ընկույզի յուղի և շաքարավազի խառնուրդով։

Նշի յուղ 

E և K վիտամիններով հարուստ այս յուղը բարելավում է մաշկի արյան շրջանառությունն ու դարձնում է այն ավելի առաձգական։ Բացի այդ, նշի յուղը երիտասարդացնում է մաշկն ու դարձնում է այն ավելի նուրբ` միաժամանակ բարելավելով մաշկի գույնը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ նշի յուղի տեղային գործածությունը կարող է կանխել ու բուժել արևային այրվածքները։ Այս յուղի օգնությամբ ծերացման նշաններից ազատվելու համար պարզապես հարկավոր է քսել յուղը մաշկին եւ մի փոքր մերսել այն լոգանք ընդունելուց առաջ։ Այս պրոցեդուրան ամեն օր կրկնելու դեպքում դրական արդյունքն ակնհայտ կլինի շատ կարճ ժամանակ անց։

Նիմ ծառի եթերային յուղ

Այս եթերայուղն օժտված է հակաօքսիդանտային, հակաբակտերիալ ու հակասնկային ազդեցությամբ, ինչի շնորհիվ օգնում է դանդաղեցնել մաշկի ծերացումը և կանխում է վարակումները։ Այն նաև պարունակում է մեծ քանակությամբ պոլիչհագեցած ճարպաթթուներ, որոնք պաշտպանում են մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից, ինչպես նաև վիտամին E, որն ազատում է մանր կնճիռներից ու պիգմենտային հետքերից` վերադարձնելով մաշկի թարմությունը։ Այս յուղով բնական քսուք պատրաստելու համար հարկավոր է 1 ճաշի գդալ նիմ ծառի եթերային յուղն ավելացնել ⅓ բաժակ գոլ ձիթայուղին կամ կոկոսյան ընկույզի յուղին և լավ խառնել։ Ստացված խառնուրդը հարկավոր է քնելուց առաջ քսել մաշկին, մի քանի րոպե նուրբ շարժումներով մերսել և թողնել ամբողջ գիշեր։ Այս պրոցեդուրան կարելի է կրկնել ամեն օր։

Նյութի աղբյուրը` The Health Site

Նյութի աղբյուրը`