ՕԳՏԱԿԱՐ

Ինչպես ազատվել նյարդային լարվածությունից. երկու բնական դեղամիջոցի բաղադրատոմս

Ժամանակակից կյանքի չափազանց արագ ռիթմը, նորմալ հանգստի պակասը, ինչպես նաև մշտական սթրեսները, լարվածությունն ու անհանգստությունը խիստ բացասաբար են անդրադառնում մարդկանց հոգեկան առողջության ու նյարդային համակարգի վրա: Նման դեպքերում սթրեսից ու նյարդային լարվածությունից ազատվելու համար մարդիկ սովորաբար ընդունում են հանգստացնող դեղամիջոցներ, սակայն նմանատիպ ազդեցությամբ օժտված դեղամիջոց կարելի է պատրաստել նաև ինքնուրույն՝ կիրառելով միայն բնական բաղադրիչներ, ինչը թույլ կտա խուսափել կողմնակի վնասակար ազդեցություններից ու կախվածությունից:

Загрузка...

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երկու արդյունավետ բնական միջոց, որոնք կօգնեն ազատվել լարվածությունից ու կհանգստացնեն նյարդերը:

  • 1:1 հարաբերակցությամբ խառնել առյուծագիի չորացրած խոտն ու դեղատնային երիցուկի չորացրած ծաղիկները, այնուհետև ստացված խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել մի բաժակ եռման ջուր ու թողնել թրմվի։ Բույսերը հարկավոր է թրմել մինչև հեղուկը սառչի, որից հետո անրաժեշտ է քամել թուրմն ու խմել քնելուց առաջ։
  • 1 ճաշի գդալ գայլուկի կոներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, 10 րոպե դնել տարան տաք գոլորշու վրա, այնուհետև քամել, քաղցրացնել ըմպելիքը մեղրով և խմել որպես թեյ։

Այս պարզ բնական միջոցները կօգնեն հեշտությամբ ազատվել նյարդային լարվածությունից, սակայն հարկ է հիշել, որ լուրջ սթրեսի դեպքում ինքնաբուժությունը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ, ուստի առաջին հերթին հարկավոր է դիմել բժշկին: Նման դեպքերում կարող է լինել դեղորայքային բուժման կարիք և միայն փորձառու մասնագետը կկարողանա նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Նյութի աղբյուրը՝ aif.ru

Նյութի աղբյուրը՝