ՕԳՏԱԿԱՐ

Պարզ ու արդյունավետ պրոցեդուրա պարանոցի ցավը մեղմելու համար

Տարվա այս եղանակին պարանոցի ցավերը բավական տարածված խնդիր են, ինչը շատ հաճախ պայմանավորված է լինում միջանցիկ քամիների բացասական ազդեցությամբ ու եղանակային կտրուկ փոփոխություններով։ Բացի այդ, պարանոցի ցավերի պատճառ կարող են դառնալ նաև վնասվածքներն ու անգամ գլխի սխալ շարժումը։ Նման ցավերը կարող են բավական ուժգին լինել և  բացասաբար անդրադառնալ կյանքի որակի վրա, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ փորձում են հնարավորինս արագ ազատվել դրանցից ու մեղմել տհաճ զգացողությունները։

Загрузка...

Սովորաբար պարանոցի ցավերը մեղմելու համար մարդիկ կիրառում են հատուկ ցավազրկող քսուքներ, սակայն երբեմն ձեռքի տակ չեն լինում նման միջոցներ, ինչը ստիպում է փնտրել բուժման այլընտրանքային տարբերակներ։ Բարեբախտաբար գոյություն ունեն փորձված ու հասանելի ժողովրդական միջոցներ, որոնք անչափ արդյունավետ են և օգնում են շատ կարճ ժամանակահատվածում մեղմել սաստիկ ցավն ու վերականգնել պարանոցի հոդերի շարժունակությունը։ Ընդ որում՝ ի տարբերություն դեղատներում վաճառվող պատրաստի քսուքների ժողովրդական միջոցները պատրաստվում են բնական բաղադրիչներից, ուստի չեն առաջացնում կողմնակի բարդություններ կամ ալերգիկ ռեակցիաներ: 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նման ժողովրդական միջոցներից մեկը, որը կօգնի հեշտությամբ մեղմել ցավն ու տհաճ զգացողությունները։ Այս պրոցեդուրան իրականացվում է երկու փուլով, որոնցից առաջինի ժամանակ կատարվում է մկանները տաքացնող մերսում, իսկ երկրորդի ժամանակ կիրառվում է բուժիչ կոմպրես։

Պարանոցի ցավը մեղմելու համար հարկավոր է նախ տաքացնող մերսում անել։ Հարկավոր է մեղրը տաք գոլորշու վրա մի փոքր տաքացնել, այնուհետև ավելացնել մի պտղունց մանանեխի փոշի, ստացված խառնուրդը քսել մաշկին ու լավ մերսել։ Այս պրոցեդուրայից հետո հարկավոր է բուժիչ կոմպրես դնել, որն էլ կմեղմի ցավը։

Կոմպրեսը պատրաստելու համար հարկավոր է հում կարտոֆիլը քերիչով մանրացնել, ավելացնել մի փոքր բուսայուղ, անուհետև քսել խառնուրդը մառլյային ու փաթաթել այն պարանոցին։ Կոմպրեսը հարկավոր է ծածկել պոլիէթիլենային թաղանթով, այնուհետև փաթաթել պարանոցը տաք շարֆով։

Այս կոմպրեսը կօգնի ազատվել պարանոցի մկանների սպազմից ու այտուցից։ Ընդամենը մի քանի ժամ անց ցավը զգալիորեն կմեղմվի, իսկ հաջորդ առավոտյան խնդրի մասին կհիշեցնի միայն պարանոցի շարժումների աննշան կաշկանդվածությունը։

Պարանոցի ցավը մեղմող այս բնական միջոցն անչափ արդյունավետ է, սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին ու հետևել նրա ցուցումներին, քանի որ ինքնաբուժությունը կարող խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Նյութի աղբյուրը՝ aif.ru

Նյութի աղբյուրը՝