ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

7 պատճառ ամեն օր առավոտյան դատարկ ստամոքսին ջուր խմելու համար

Ջուրը կենսական նշանակություն ունեցող հեղուկ է, որի պակասը կարող է առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ։ Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները հորդորում են հետևել օրգանիզմում հեղուկի բալանսին ու օրվա ընթացքում բավարար քանակությամբ ջուր խմել։ Հատկապես օգտակար է առավոտյան դատարկ ստամոքսին ջուր խմելու սովորությունը, որի օգտակարության մասին շատերն են լսել, սակայն միևնույն ժամանակ շատ քչերին է հայտնի, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում օրգանիզմում ամեն օր դատարկ ստամոքսին ջուր խմելու դեպքում։

Загрузка...

Мedikforum.ru կայքը ներկայացրել է այս սովորության օգտակարությունը՝ նշելով յոթ պատճառ օրը մի բաժակ ջրով սկսելու համար։

Նպաստում է օրգանիզմի մաքրմանը

Առավոտյան դատարկ ստամոքսին ջուր խմելն օգնում է օրգանիզմին մաքրվել ու դուրս բերել վնասակար նյութերը։ Բացի այդ, բավարար քանակությամբ ջուր խմելը նպաստում է մկանային բջիջների և արյան նոր բջիջների արտադրմանը։

Բարելավում է նյութափոխանակությունը

Դատարկ ստամոքսին ջուր խմելն արագացնում է նյութափոխանակության համակարգի աշխատանքը 24%-ով, իսկ ավելի արագ նյութափոխանակությունը ենթադրում է նաև մարսողական համակարգի աշխատանքի բարելավում։ Սա կօգնի ավելի արագ յուրացնել սնունդը և կնպաստի քաշի նվազմանը։

Բուժում է մարսելախանգարումն ու ստամոքսի այրոցը

Ստամոքսի բարձր թթվայնության դեպքում կարող են զարգանալ մարսողության խանգարումներ, իսկ եթե ստամոքսահյութը հայտնվի կերակրափողում, ապա ի հայտ կգան նաև ստամոքսի այրոցի տհաճ ախտանշաններ։ Առավոտյան արթնանալուն պես մի բաժակ ջուր խմելը թույլ կտա նոսրացնել ստամոքսահյութը և կնվազեցնի թթվայնությունը՝ կանխելով ստամոքսի այրոցը։ Ավելին՝ այս պրոցեդուրան նաև կնախապատրաստի ստամոքսը նախաճաշին։

Բարելավում է մաշկի գույնն ու առողջ փայլ է հաղորդում

Հեղուկի պակասը հանգեցնում է մաշկի ծակոտիների մեծացման ու վաղաժամ կնճիռների առաջացման, ուստի առողջ ու հարթ մաշկ ունենալու համար հարկավոր է բավարար քանակությամբ ջուր խմել։ Հետազոտությունները ցույց են տվել, որ առավոտյան դատարկ ստամոքսին 500 մլ ջուր խմելը զգալիորեն խթանում է արյան շրջանառությունն ու մաշկին առողջ փայլ է հաղորդում։

Առողջացնում է վարսերն ու դրանց առողջ փայլ է հաղորդում

Հեղուկի պակասը կարող է լուրջ ազդեցություն ունենալ նաև մազերի աճի վրա։ Բանն այն է, որ ջուրը մազի ընդհանուր քաշի մեկ քառորդ մասն է կազմում և ապահովում է մազի խոնավացումը։ Հեղուկի պակասը հանգեցնում է մազերի չորության ու փխրունության, ուստի օրվա ընթացքում բավարար քանակությամբ ջուր խմելը շատ կարևոր է, սակայն առավել լավ արդյունքի հասնելու համար հարկավոր է նաև առավոտյան դատարկ ստամոքսին ջուր խմել։

Կանխում է երիկամներում քարերի առաջացումն ու միզապարկի վարակումները

Առավոտյան արթնանալուն պես մի բաժակ ջուր խմելը շատ կարևոր է նաև երիկամներում քարերի առաջացումն ու միզապարկի վարակումները կանխելու համար։ Բավարար քանակության հեղուկի գործածությունը նոսրացնում է ստամոքսահյութն ու դուրս է բերում տոքսիններն օրգանիզմից, իսկ դրանք կարող են դառնալ երիկամներում քարերի առաջացման ու միզապարկի վարակումների պատճառ։

Ամրապնդում է իմունային համակարգը

Ջուր շատ կարևոր նշանակություն ունի նաև իմունային համակարգի համար։ Այս հեղուկն օգնում է պահպանել ավշային հանգույցների բալանսը՝ դրանով իսկ բարձրացնելով իմունիտետն ու նվազեցնելով հիվանդանալու հավանականությունը։

ԱՂԲՅՈՒՐԸ՝