ԺԱՄԱՆՑ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Իրականում մայրս ողջ գիշեր հորդորում էր չգնալ, անհանգստանում էր». Շուշիում պսակադրված զույգի հարցազրույցը

Արդեն երկու օր է՝ ինչ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում  տեղի ունեցած պսակադրությունը, որը թեկուզեւ խոցված, վիրավոր բայց շարունակում է ապրել եւ ապրեցնել հայությանը:

Загрузка...

Շատերն այն  բնութագրեցին «Հարսանիք լեռներում»՝ միայն  մի  տարբերությամբ, որ հարսանեկան կոստյումի փոխարեն  փեսացուն կրել է զինվորական հագուստ, իսկ հարսանեկան շքեղ զգեստը փոխարինվել է ազգային ճերմակ տարազով:

Հովհաննեսն ու Մարիամն այժմ գտնվում են Երևանում:

ArmLur.am-ն այցելել է նրանց, զրուցել պսակադրության անցկացման տեղի գաղափարի, եկեղեցու խորհրդի եւ այն ուղերձի մասին, որն իր մեջ ամփոփում էր այն:

Իսկ, ահա Մարիամը մեզ հետ զրույցում անկեղծանանում է,  որ իրական վախի զգացողություններն հիմա էլ ավելի շատ են, քանի որ Հովհաննեսն արդեն վաղը պետք է մեկնի առաջնագիծ, դեռ կիսատ թողած մարտեր ունի ավարտին հասցնելու, եւ միեւնույն ժամանակ հայ կնոջը բնորոշ խիզախությամբ ընդգծում է, որ մեր մշակույթն ու  հավատը հարատեւ են եւ Արցախում շարունակելու են ստեղծվել հայկական ընտանիքիներ:

Մեզ հետ զրույցի վերջում Հովհաննեսը եւս մեկ անգամ հորդորեց մեր հայրենակիցներին զերծ մնալ ավելորդ տեղեկություններ փոխանցելուց առաջնագիծ, իսկ մնացածը մեր տղաները կանեն, եւ հավելեց, պետք է միայն թե թիկունքը ամուր պահել, որ տղաները հանգիստ լինեն:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան

ԱՂԲՅՈՒՐԸ՝