ԺԱՄԱՆՑ

«Ամբողջ գիշեր նշել եմ ծնունդս». Լիլի Սարգսյանը` 19-ամյակի անակնկալների ու նվերների մասին

«Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանն այսօր նշում է 19-րդ ամյակը։ Չնայած Գեղեցկուհու տիտղոսակիրը որոշել էր այս տարի չնշել տարեդարձը, ասաց, որ ընկերներն իր փոխարեն ամեն ինչ կազմակերպել էին։ Tert.am Life-ի հետ զրույցում Լիլին պատմել է ցանկալի նվերների, կեսգիշերին ստացած անակնկալի և ամենահիշարժան տարեդարձի մասին։

Загрузка...

«Ամբողջ տարի սպասում եմ, թե երբ է գալու այս օրը, բայց երբ գալիս է, չգիտեմ ինչու, մի տեսակ տխրում եմ։ Պատճառներից մեկն էլ դա էր, որ որոշեցի այս տարի չնշել տարեդարձս։ Ինքս որևէ բան չէի նախաձեռնել, բայց ընկերներս կազմակերպել էին ամեն ինչ ու կեսգիշերին անակնկալ մատուցեցին ինձ։ Ընկերներով դրսում էինք՝ հրավառություն տեղի ունեցավ, տորթով, մոմերով ու լավ տրամադրությամբ շնորհավորեցին ինձ։ Ամբողջ գիշեր նշել եմ ծնունդս և առավոտյան եմ վերադարձել տուն»,- ծիծաղելով ասաց Լիլին ու ավելացրեց, որ իրեն առաջինը շնորհավորել է ընկերներից մեկը, հետո արդեն մյուս ընկերներն ու ընտանիքի անդամները։

Լիլին չհերքեց, որ ավելի շատ սիրում է նվերներ ստանալ, քան տալ, հատկապես, օծանելիք և ծաղիկներ է սիրում։ «Բոլորը գիտեն, որ օծանելիքներն իմ թուլությունն են։ Իհարկե, ծաղիկներ նույնպես սիրում եմ. Այս տարի դեռ օծանելիք չեմ ստացել, փոխարենը շատ ծաղիկներ են նվիրել»,- ասաց Լիլին։

Խոսելով ամենից շատ հնչած մաղթանքների մասին՝ Լիլին առանձնացրեց աշխատանքային հաջողություններին վերաբող բարեմաղթանքները։ «Հատկապես շատ են մաղթում նաև անսպառ ժպիտ, որովհետև ժամանակին շատ չէի ժպտում, հիմա սկսել եմ շատ-շատ ժպտալ։ Ընկերներս ինձ միշտ բնորոշում են՝ երազկոտ, սիրահարված, խենթ ու խելառ»։

Լիլին նշեց, դեռ ինքն էլ չգիտի, թե այսօր երեկոն ինչպես է անցնելու․ «Տարբեր բնագավառի ընկերներ ունեմ, բոլորը զանգահարում են, ուզում են տեսնել, առաջարկում են հանդիպել, փոքր միջավայրով նշել։ Կարծում եմ՝ այդպես էլ կլինի երեկոյան։ Ինքս որևէ բան չեմ ծրագրել, չեմ կազմակերպել, բայց շնորհակալ եմ ընկերներիս, որոնք ամեն ինչ արեցին ուրախ օր ապահովելու համար»։

Լիլիի համար ամենահիշարժան տարեդարձը եղել է նախորդ տարի, երբ «Միսս Արմենիա» տիտղոսը գրավելուց հետո առաջին անգամ նշում էր տարեդարձը․ «Անցած տարի կարմիր զգեստ էի հագել, շատ երկար էի նախապատրաստվել այդ օրվան։ Քանի որ ամենահիշարժանը դա է եղել, որոշել էի այս տարի ավելի հետաքրքիր բան մտածել, բայց չստացվեց. Հուսով եմ՝ հաջորդ տարի կկարողանամ 20-ամյակս նշել այնպես, ինչպես պատկերացնում եմ։ Անկեղծ եմ ասում, արդեն սկսել եմ հաջորդ տարեդարձիս մասին մտածել։ Դեռ մեկ տարի կա, բայց  արդեն ծրագրեր եմ կազմել»,-ասաց «Միսս Արմենիա 2017»-ը։

Լիլիից հետաքրքրվեցինք, թե ինչպես էր պլանավորել նշել և ինչու չստացվեց ծրագրված խնջույքով տոնել 19-ամյակը․ «Շատ յուրօրինակ էի ուզում նշել, բայց ժամանակս չներեց կազմակերպել։ Հետաքրքիր բան էի մտածել, հատկապես, կերպարային առումով, սակայն զբաղվածությանս պատճառով որոշեցի բոլոր ծրագրերն ու ցանկությունները թողնել հաջորդ տարվան»։

ՀեղինակԶառա Ղազարյան

ԼՐԱՀՈՍ

Loading...

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.