ԺԱՄԱՆՑ

«Ես վերջիններից եմ եղել, որ տեսել եմ Արցախի խաղաղ երկինքը ու առաջիններից, որ տեսել եմ՝ ինչպես է երկինքը սկսում պայթել». Գևորգ Գրիգորյան

Դերասան Գևորգ Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է տեղադրել մինչև պատերազմը Շուշի իր այցից և գրառում արել։

Загрузка...

«Սեպտեմբերի 23, Շուշի։
Հունվարից չէի եղել Արցախում կոռոնավիրուսի պատճառով, հենց արգելքը հանեցին, սեպտեմբերի 12 ին՝ գիշերը ժամը 2-ի կողմերը ճամփա ընկա ու գնացի, կարոտել էի ու չէի դիմանում։

Ես վերջիններից եմ եղել, որ տեսել եմ Արցախի խաղաղ երկինքը ու առաջիններից, որ տեսել եմ՝ ինչպես է երկինքը սկսում պայթել։ Ու հետո նորից երկինքը խաղաղվեց, բայց արդեն Շուշին մենակ թողեցինք վայրենի ցեղերի հետ, անպաշտպան։
Արդեն որ չդիմանամ, միայն կարող եմ գլուխս պատերին խփել»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ դերասանը պատերազմի առաջին օրերից ռազմաճակատ էր մեկնել եղբոր և հոր հետ։

ԱՂԲՅՈՒՐԸ՝