ԺԱՄԱՆՑ

Ռուս խաղաղապահներ, զինտենիկա, մկրտություն. Դադիվանքը՝ նոյեմբերի 19-ին. ՖՈՏՈՇԱՐՔ

Դադիվանքի սկիզբն ազդարարող հատվածում և եկեղեցու բակում ռուս խաղաղապահներն են ու Ռուսաստանի դրոշը, վանական համալիրում մկրտության արարողություն է՝ Հայ առաքելական եկեղեցու բոլոր կանոններով. Tert.am Life-ը երեկ՝ նոյեմբերի 19-ին, եղել է Արցախում և ներկայացնում է ֆոտոշարք Դադիվանքից:

Загрузка...

Մարդկանց հոսքը վանական համալիր չի դադարում: Շատերը չեն կարողանում զսպել հուզմունքը՝ արցունքն աչքերին, բայց լիահույս վառում են իրենց մոմերը, որոնց քանակն անհաշվելի է:

Վանական համալիրում մկրտության արարողություն է՝ առանց ավելորդ ճոխությունների՝ նեղընտանեկան միջավայրում: Ճանապարհ են անցել, քանի որ այստեղ մկրտվելը հատուկ խորհուրդ ունի:

Օրեր առաջ եկեղեցու զանգերն իջեցվեցին, ինչը շատերին էր տխրեցրել, սակայն կիրակի այստեղ պատարագ է մատուցվելու:

Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ, Դադիվանքի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը  բոլորի սիրելին է դարձել, մարդիկ ուզում են լուսանկարվել նրա հետ, բարեհամբույր լուսանկարվում է ու շտապում իր գործերին: Հարցազրույց տալ չի ցանկանում, բայց բոլորին օրհնում է:

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

ԱՂԲՅՈՒՐԸ՝