ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Աստղագուշակ նոյեմբերի 22-համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Загрузка...

Օրը վառ և ուրախ կանցնի, բայց ոչ այնքան արդյունավետ: Դուք լավ ժամանակ կանցկացնեք, կկարողանաք շփվել ընկերների ու հին ծանոթների հետ: Հավանական են հաճելի լուրեր, անսպասելի նվերներ ու անակնկալներ: Գնումների հարցում լավ է չշտապեք. սպոնտան գնումները կարող են խիստ անհաջող լինել:

Բազում գաղափարներ ու ծրագրեր կունենաք, իսկ ահա ընթացիկ գործերի վրա կենտրոնանալը հեշտ չի լինի: Դուք կերազեք մեծ հաղթանակների մասին, իսկ առօրյա հոգսերը ձեզ կտխրեցնեն: Միայն թե իմացեք, որ ընթացիկ խնդիրներից մի քանիսը անհապաղ լուծում են պահանջելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դուք պետք է միայնակ լուծեք բարդ հարցերը, գլուխ հանեք ոչ միանշանակ իրավիճակից: Դուք ուշադիր կլինեք ու սխալներ չեք գործի, չեք անի մի բան, ինչի համար հետո ստիպված լինեք զղջալ: Ծրագրի համաձայն գործել պայմանները թույլ չեն տա, փոխարենը շատ իմպրովիզներ հաջող կլինեն: Ձեր որոշ նախաձեռնություններ կաջակցեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում:

Չի բացառվում՝ նոր ընկերներ ձեռք բերեք: Սիրային պատմության սկիզբն էլ շատ հավանական է: Աշխատեք դեռ գլուխներդ չկորցնել. առողջ բանականությամբ առաջնորդվելը ձեզ չի խանգարի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը լավ կսկսվի: Գործերում հաջողության համար կարևոր կլինեն համառությունն ու ինքներդ ձեր հանդեպ հավատը: Ձեզ հաճույքով կօգնեն հին ընկերներն ու նոր ծանոթները, նրանց վրա ցանկացած պարագայում կարող եք հույս դնել: Հավանական են հաճելի հանդիպումներ: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում կարոտում էիք:

Օրվա երկրորդ կեսը համբերատարություն կպահանջի. իրադարձությունները կարող են ուզածից դանդաղ զարգանալ, և երբեմն դա կնյարդայնացնի ձեզ: Աշխատեք վերահսկել հույզերը: Չարժե հուզվել դատարկ բաների պատճառով: Հաճախ լավատեսությունն ու դրական տրամադրվածությունը կօգնեն հաղթահարել դժվարությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը կուրախացնի հաճելի իրադարձություններով և դրական փոփոխություններով: Կարող եք նոր գործեր ու նախագծեր ստանձնել, փորձված համախոհների և նոր ծանոթների հետ պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Ձեր ինտուիցիան շատ ուժեղ կլինի: Շրջապատողները կկռահեն դա ու դժվարությունների բախվելիս կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով:

Աշխատեք շատ չհոգնել: Ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածությունը, հատկապես՝ օրվա երկրորդ կեսին, ցանկալի չէ, վատ կանդրադառնա և՛ տրամադրության, և՛ ինքնազգացողության վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դուք շատ գործերում հաջողության կհասնեք, նույնիսկ՝ բարդ գործերում, քանի որ կհավատաք ձեր ուժերին և սկսածը կես ճանապարհին չեք թողնի: Կհաջողվի լուծել երկար ժամանակ ձեզ հանգիստ չտվող հարցերը: Հավանական են լավ լուրեր, հաճելի անակնկալներ:

Օրը հարմար է ոչ ֆորմալ միջավայրում շփումների, զբոսանքների և ընկերների հետ հանդիպելու համար: Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, չեն բացառվում սիրային տարվածությունները: Օրվա երկրորդ կեսը ընտանիքում հաճելի իրադարձություններ է խոստանում: Չի բացառվում՝ ընտանեկան տոնի համար առիթ ստեղծվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դուք միշտ չէ, որ այնքան բարեհամբույր կլինեք, որքան դա կուզենային շրջապատողները, երբեմն կասեք այն, ինչ մտածում եք՝ առանց անհանգստանալու, թե ինչ հետևանքներ դա կունենա: Լուրջ կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել, բայց առանց լարված պահերի էլ չի լինի: Հնարավորություն կունենաք քննարկել կարևոր հարցերը, և հենց ձեզանից կախված կլինի՝ արդյոք նման զրույցները կառուցողական կլինեն:

Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, իրավիճակը դեպի լավը կփոխվի: Հին խնդիրները կլուծվեն, իսկ նորերը չեն առաջանա: Երեկոյան կարող եք զբաղվել սիրելի գործով կամ պարզապես հանգստանալ, հաճելի ժամանակ անցկացնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հարմար օր է հին խնդիրները լուծելու և երկար ժամանակ հանգիստ չտվող հարցերին պատասխաններ գտնելու համար: Շատ կասկածներ ու ապրումներ կմնան անցյալում, դուք կհասկանաք, որ կրկին պատրաստ եք վճռական գործել: Կարող եք նոր գործեր ու նախագծեր ստանձնել. դրանցում արագ հաջողության կհասնեք:

Բարենպաստ օր է կենցաղային հարցերը լուծելու համար: Դա ձեզ հոգնեցնող չի թվա ու չի նյարդայնացնի: Լրիվ հակառակը. ձեզ կուրախացնի տունն ավելի հարմարավետ դարձնելու, այն զարդարելու, ինչ-որ օգտակար բան գնելու հնարավորությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հրաշալի օր է: Դուք գլուխ կհանեք այն խնդիրներից, որոնք նախկինում անլուծելի էին թվում, կհաղթահարեք ճանապարհին առաջ եկած բոլոր խոչընդոտները: Համառությունն ու նպատակասլացությունը հրաշալի պտուղներ կտան: Օրվա վերջին կհամոզվեք, որ շատ բանի եք ունակ, շրջապատողներն էլ կխոստովանեն դա:

Հավանական են համագործակցության գրավիչ առաջարկներ: Մի շտապեք ընդունել դրանք. կարող եք ավելի շահեկան պայմանների հասնել: Կարող եք ապագայի ծրագրերը քննարկել ընկերների և այն մարդկանց հետ, որոնք նախկինում բազմիցս աջակցել են ձեզ: Չի բացառվում՝ ձեզ հուշեն, թե ինչպես կարելի է հաջողության հասնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հաճելի, արդյունավետ օր է: Կհաջողվի լուծել շատ ու շատ խնդիրներ, նաև նրանք, որոնցից գլուխ հանելու հույս չունեիք: Լավ կանցնեն հանդիպումները, կարող եք քննարկել և՛ մասնագիտական, և՛ անձնական գործերը. դա օգտակար կլինի:

Հավանական են լավ նորություններ: Նշանի որոշ ներկայացուցիչներ տեղեկատվություն կստանան, որը հետո շատ օգտակար կլինի աշխատանքի մեջ: Նշանի շատ ներկայացուցիչների այսօր պետք կգա ավելի վաղ ստացած փորձը. դրա շնորհիվ նրանք արագ կկողմնորոշվեն ոչ միանշանակ իրավիճակում, ճիշտ որոշումներ կընդունեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբը շատ անհանգիստ կլինի: Ցանկալի է խուսափել վեճերից, սուր հարցերի քննարկումն էլ լավ է հետաձգեք: Հեշտ չի լինի ավագ սերնդի ներկայացուցիչների հետ լեզու գտնելը. կսրվեն հին կոնֆլիկտները, տարաձայնությունների նոր առիթներ կառաջանան: Բայց քիչ ժամանակ կանցնի և կհաջողվի փոխհամաձայնության հասնել, իսկ երբեմն լրիվ պարզ կդառնա, որ վիճելու բան չկա:

Օրվա երկրորդ կեսն ավելի բարենպաստ ու արդյունավետ կլինի: Կարող եք հաջողության հասնել կարևոր գործերում, եթե կենտրոնանաք դրանց վրա: Կհաջողվի ճիշտ դնել առաջնահերթությունները. դուք ժամանակը զուր չեք վատնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շատ օգտակար կլինի նախաձեռնող լինելը: Կարող եք կարևոր դրական փոփոխությունների հասնել, լուծել վերջին շրջանում հանգիստ չտվող հարցերը: Հնարավորություն կունենաք կյանքի կոչել համարձակ ստեղծագործ ծրագրերը, անել այն, ինչ անել վաղուց չէիք համարձակվում: Շրջապատողների հետ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք, ոչ վաղ անցյալի մրցակիցները կարող են ձեր կողմն անցնել:

Բարենպաստ օր է ուսման ու ստեղծագործելու համար: Դուք իսկապես կտարվեք նրանով, ինչով կզբաղվեք, և լրիվ նոր գործն էլ ոգեշնչող կլինի, լավ տրամադրություն ու կենսական էներգիա կհաղորդի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հաճելի և արդյունավետ օր է: Նրա առաջին կեսը հարմար է աշխատանքի մասին մտածելու, մասնագիտական ծրագրերն այն մարդկանց հետ քննարկելու համար, որոնց փորձին ու գիտելիքներին վստահում եք: Համարձակ, ինքնատիպ գաղափարները թույլ կտան արագ դրական փոփոխությունների հասնել այնտեղ, որտեղ դրանց վրա հույս դնել չէիք կարող:

Ավելի ուշ պետք է անցնեք ընտանեկան գործերին, և դուք դա հաճույքով կանեք: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները, կարող եք պայմանավորվել ընդհանուր գործերի մասին: Երեկոյան անսպասելի հյուրեր կգան, որոնք նվերներ ու լավ լուրեր կբերեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԱՂԲՅՈՒՐԸ՝