ԺԱՄԱՆՑ

«Ամեն ինչ շատ բուռն սկսվեց»․ Բեն Ավետիսյանի 28-ամյակի անակնկալներն ու մինչև լույս տևած քեֆը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Загрузка...

Դերասան Բեն Ավետիսյանն այսօր տոնում է 28-ամյակը, ինչի առթիվ կեսգիշերից բազմաթիվ շնորհավորանքներ ու անակնկալներ է ստացել: Tert.am Life-ի հետ զրույցում Բենն ասաց, որ ամեն տարի էլ ընկերները կեսգիշերին գալիս են իրենց տուն՝ օրը նշելու, սակայն այս տարի նրանց քանակն անհամեմատ շատ էր: Մեկը մյուսից անկախ տարբեր խմբերով ընկերներն անընդմեջ գալիս էին:

«Օրս շատ բուռն է սկսվել: Լիքը մարդ էր եկել մեր տուն: Ամեն տարի էլ գալիս են, բայց այս տարի շատ-շատ էին: Մի խումբ չէր, տարբեր մարդիկ էին, մոտ 8 ութ տորթ ունեի։ Կային մարդիկ, որոնց չէի սպասում, օրինակ, ուսանողներիս, շատ ուրախացա, որ իրենք էլ էին եկել: Մինչև ժամը 5-ը ծնունդս ենք նշել, մեր բակում, երևի, ոչ ոք չի կարողացել քնել»,- ոգևորությամբ պատմեց դերասանը:

Բենի կեսգիշերայինն հյուրերի թվում են եղել «Էլենի օրագրից» Տիգրան Ալթունյանը, երգիչ Սարգիս Ավետիսյանը, երգչուհի Մաշ Իսրալեյանը, դերասանուհի Զիպին: «Էլենի օրագրից» իր խաղընկերուհին՝ Անուշիկի դերակատար Իրինան, որի հետ Բենի կազմած զույգը շատ է քննարկվում, լսարանի կողմից, դերասանին դեռ սթորիով է շնորհավորել: Բենը վստահ է՝ նրանից զանգ էլ կստանա:

Պարզվում է՝ դերասանը չի սիրում իր տարեդարձի օրը, թեև շրջապատի մարդիկ ամեն բան անում են, որպեսզի օրը լցվի դրական էներգիայով ու զգացողություններով:

«Որոշել էի այս տարի Վրաստան կամ Ռուսաստան գնալ, սակայն ընկերներիցս ոչ ոքի չհարմարվեց, ինձ էլ հարմար չեղավ, մնացի այստեղ: Ես, առհասարակ, չեմ սիրում ծննդյանս օրը: Մտածում եմ՝ սովորական օր է էլի, ինչու են շնորհավորում, սակայն ամեն տարի ինչ-որ լավ բան է լինում, սկսում ես  սիրել օրը: Իրականում ինձ համար խառը էմոցիոներով օր է, երբ այն մոտենում է, կենտրոնանում ես, լարվում: Միշտ վախենում ես մենակ մնալ այդ օրը: Որքան էլ ուշադրության կենտրոնում ես, ուզում ես շրջապատիդ մարդիկ քեզ ուրախացնեն, որովհետև ինքդ միայնակ չես ուրախանա: Դիմացինդ պիտի ուրախացնի քեզ»,- ասաց դերասանը, որին շրջապատող մարդիկ նրան ուրախացնելու առթիը բաց չեն թողել:

Այսօր Բենն աշխատանքի չի գնալու: գործընկերները հիմնականում նամակներով են շնորհավերել իրեն: Այս տարի Բենը չի ծրագրում հատուկ խնջույքով տոնել օրը: Ընթացքը թողել է օրվա թելադրանքին՝ ընկերների հետ օրը կանցկացնեն կամ ժամանցի վայրերից մեկում, կամ քաղաքից դուրս: «Կարծում եմ՝ հաջորդ տարի արդեն ինքս մեծ ծնունդ կկազմակերպեմ»,- ասաց նա ու հավելեց, որ ցանկությունը պայմանավորված է ամեն տարի լինող փոփոխություններով, որոնք ազդում են տրամադրվածության վրա:

Դերասանն արդեն հասցրել է նվեր ստանալ օծանելիք, գումար, հագուստ: Մտերմներին նախապես չի ասում, թե իրեն ինչ նվիրեն, կարծում է՝ նվերը հենց նրանով է հետաքրքիր, որ անակնկալ է:

Բենն իր ձեռքբերումն է համարում ամեն րեպեն, որ ունի: Ասում է՝ ամեն պահի մեծանում է, հասունանում, նոր շփումներն ու սովորած ամեն նոր բանն արդեն իսկ  ձեքբերում են: Ինչ վերաբերում է 28 տարեկանում հասած հաջողություններին ու դիրքին, որում գտնվում է այս պահին, դերասանին այն բավարարում է այս փուլի համար․ «Ես շատ գոհ եմ այն ամենից, ինչ ունեմ հայաստանյան պայմաններում: Ես բավականին ուշ եմ սկսել աշխատել այս ոլորտում․ դերասանական արվեստ սովորել սկսել եմ 20 տարեկանից հետո, պրակտիկ  նկարահանվել՝ 24-25 տարեկանից, այսինքն՝ այս ամենին հասել եմ 3-4 տարվա ընթացքում ու շատ գոհ եմ: Շատ բաների նաև ինքս իմ մեջ եմ հասել, ձեռքբերումս   աշխատավարձիս չափը չէ: Այս ամենով չեմ  սահմանափակվելու: Կարծում եմ՝ հիմա իմ գործնական ամենաթեժ ժամանակն է ու քանի երիտասարդ եմ, պետք է աշխատեմ ոչ միայն Հայաստանում, դեռ ավելիին եմ հասնելու»:

Ինչ վերաբերում է բացթողումներին՝ նա ուրախությամբ նշեց, որ այդպիսիք չունի: «Ես փորձում եմ քայլ անել, հետո հասկանալ կփոշմանե՞մ, թե՞ չէ: Փառք Աստծո, մինչև հիմա ոչնչի համաչր չեմ փոշմանել»,- եզրափակեց դերասանը:

Loading...