Լրահոս

Ոստիկաններին հաջողվել է Թբիլիսիի կենտրոնից հեռացնել ցուցարարներին. 69 տուժած և տասնյակ բերման ենթարկվածներ կան (տեսանյութ, թարմացված)

Ոստիկաններին հաջողվել է Թբիլիսիի կենտրոնից հեռացնել բողոքի ակցիայի բոլոր մասնակիցներին, տասնյակ ցուցարարներ բերման են ենթարկվել:

Загрузка...

sputnik-georgia-ն նշում է, որ ցուցարարների մի մասը հիմա հավաքվել է Հերոսների հրապարակում: Ընդդիմությունը հայտարարել է, որ սա միան սկիզբն է և կողմնակիցներին կոչ է արել բողոքի գործողությունները վերսկսել ուրբաթ, 19.00-ին: 

04.43

Ինչպես հայտնում է sputnik-georgia-ն, ոստիկանությունը փորձում է ցուցարաներից ազատել Ռուսթավելի պողոտան և վերականգնել հասարակական կարգը: Արցունքաբեր գազի, ռետինե փամփուշտների և ջրցան մեքենայի կիրառումից հետո իրավապահները սկսել են ձերբակալել ակցիայի մասնակիցներին՝ նրանց, որոնք չեն ենթարկվում ոստիկանների օրինական պահանջին և անկարգություններ են հրահրում: 

04.24

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ տուժած լրագրողներից մեկը կորցրել է աչքը, հաղորդում է Interfax-ը:

Ըստ աղբյուրի՝ տղամարդու դեմքին, հավանաբար, ռետինե փամփուշտ է դիպել:

Նշվում է, որ տուժածը վրացական հեռուստաընկերություններից մեկի աշխատակից է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ քաղաքացիների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով տուժել են վրացական Առաջին ալիքի 4 աշխատակից, «Ռուսթավի-2» հեռուստաընկերության  և վրացական Interpressnews լրատվական գործակալության մեկական աշխատակից:

03.20

Ցուցարաները չեն հեռանում վրաստանի խորհրդարանի շենքի մոտից և շարունակում են քարեր, շշեր նետել ոստիկանների ուղղությամբ: Նրանց հնարավոր չեղավ ցրել նույնիսկ արցունքաբեր գազի և ջրցան մեքենայի կիրառումից հետո: Ոստիկանությունը սկսել է ձերբակալել ակցիայի մասնակիցներին, հաղորդում է sputnik-georgia-ն:

Աղբյուրը նշում է, որ տուժածների մեջ նաև լրագրողներ կան: «Լրագրողական էթիկայի խարտիան» կազմակերպությունը կոչ է արել երկրի ՆԳՆ-ին՝ ապահովել լրագրողների անվտանգությունը և չխոչընդոտել մասնագիտական աշխատանքի կատարմանը:

02.41

Ոստիկանությունը շարունակում է արցունքաբեր գազ կիրառել Վրաստանի խորհրդարանի շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող ցուցարաների դեմ՝ նրանց ցրելու նպատակով: Ինչպես հայտնում է sputnik-georgia-ն, իրավապահները նաև ջրցան մեքենա են կիրառել: Աղբյուրը նշում է, որ տուժածների թիվը հասել է 69-ի՝ 30 ցուցարար և 39 ոստիկան:

01.47

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել ցուցարաների նկատմամբ, քանի որ ակցիայի մասնակիցների գործողությունները վերածվել են բռնության:

РИА Новости-ին, հղում անելով ակցիայի մասնակիցներից մեկին, նշել է, որ ոստիկանությունը ցուցարաների դեմ երկրորդ անգամ է արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտենր կիրառել: Աղբյուրը նշում է, որ տուժածների թիվ հասել է 54-ի: 

01.17

Թբիլիսիում խորհրդարանի առջև բողոքի ակցիա իրականացնող ցուցարաների դեմ կիրառված արցունքաբեր գազի և ռետինե փամփուշտների հետևանքով տուժել է ակցիայի 14 մասնակից և 38 իրավապահ, հայտնում է sputnik-georgia-ն:

00.44

Թբիլիսիում հատուկ ծառայությունները ռետինե փամփուշտներով կրակել են խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ցուցարարների ուղղությամբ, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնել է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:

Ըստ աղբյուրի՝ հատուկ գործողության հետևանքով տուժածներ կան, իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Նշվում է, որ տուժածներից մեկը վրացական «Առաջին ալիքի» լրագրողներից է: Ինչպես հայտնել է հեռուստաալիքը, իրավապահների և ցուցարարների միջև քաշքշուք է սկսվել:

Ի պատասխան ցուցարաների սադրանքների, որոնք շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հատուկ ծառայողները նաև արցունքաբեր գազ են կիրառել:  

Թբիլիսիում բողոքի ակցիաները սկսվել են Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին ռուս պատվիրակների մասնակցության պատճառով: Բողոքի ակցիայի մասնակիցները գրոհել են խորհրդարանի շենքը, փորձել են ներս մտնել: Քաղաքացիները միացել են ընդդիմությանը և պահանջում են երկրի կառավարության հրաժարականը:

tert.am

Loading...