Ժամանց

«Մեր ոչ մի հանգիստ մյուսին նման չէ». Յանայի եւ Սուրենի նոր լուսանկարները ծովափից

Սուրեն Փահլեւանյանն ու Յանա Դանիելյանն այս օրերին իրենց ամառային արձակուրդն են վայելում Կարմիր ծովի ափին: Ծովափնյա հանգստի սիրահար զույգն այս անգամ մեկնել է Եգիպտոս:

«Կատարյալ հանգստանալու, լիցքաթափվելու ու լիցքավորվելու համար հիանալի վայր է, այդ պատճառով երկար չենք քննարկել՝ ուր մեկնել: Երկուսս էլ սիրում ենք այստեղի մշակույթն ու հանգստությունը»,- BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Յանան

Loading...

Սուրեն Փահլեւանյանը եւ Յանա Դանիելյանը


Պասիվ հանգստի սիրահար ամուսինները վստահ են՝ հիանալի հիշողություններով են վերադառնալու.«Տարվա ընթացում այնքան ակտիվ կյանքով ենք ապրում, որ հանգստի մեկնելիս նախընտրում ենք պասիվությունը, որի ընթացքում կարելի է մեկ-երկու ակտիվ երեկո կազմակերպել: Այստեղ օրերը հիանալի են անցնում, մեծ բավականությամբ ու տպավորություններով ենք վերադառնալու»:

Յանայի համար իրենց բոլոր արձակուրդներն էլ հիշարժան են.«Մեր ոչ մի հանգիստ մյուսին նման չէ, ամեն մեկն իր տեսակի մեջ հետաքրքիր ու տարբերվող է անցել, միշտ լավ ժամանակ ենք անցկացրել ու հնարավորինս լիցքաթափվել: Առհասարակ, հանգստի մեկնելու ամենալավ եղանակը մեզ համար աշունն ու ձմեռն են. երբ մեր երկրում ցուրտ է, նախընտրում ենք տաք երկիր գնալ»:


Ամուսինները մեծ ցանկություն ունեն հաջորդ արձակուրդը Դոմինիկյան Հանրապետությունում անցկացնել. «Դեռ շատ երկրներ կան, որտեղ չենք եղել ու առաջիկայում կցանկանանք այցելել: Շատ կուզեմ Ռիո դե Ժանեյրոյում լինել, կրկին Թայլանդ մեկնել»,- եզրափակել է նա:

Loading...