Լրահոս

Քոչարյանը ինչքան էլ փող ծախսի, շոուներ անի, Մոսկվաներից մարդ բերի՝ չի կարող փրկվել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը։

Загрузка...

-Պարոն Մալխասյան, թեպետ երկրորդ նախագահ Քոչարյանին կալանավորելու որոշում եղավ, քաղաքական օրակարգում գործը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում, և նրա, այսպես կոչված, համախոհները հաճախ են տարբեր բողոքի ակցիաներ նախաձեռնում։ Արդյոք նրանք կարո՞ղ են ռեալ տրամադրություններ ձևավորել։

– Քոչարյանն իր կառավարման ընթացքում Սերժ Սարգսյանի հետ միասին այնքան չարագործություններ է իրականացրել Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ, որ վաստակել է հայ ժողովրդի ճնշող մեծամասնության՝ ես կասեի 99 տոկոսի ծայրահեղ ատելությունը։ Իրենք հենարան չունեն, ունեն փող՝ ժողովրդից ու երկրից գողացած։ Ոնց էլ լինի, փողով վաճառվողներ գտնվում են, մարդիկ են առնում՝ դարձնում փողով ցուցարար, փաստաբաններ են գնում՝ խումբ ձևավորում։ Ինչու ոչ, հույսը դրել են նաև Սահմանադրական դատարանի վրա։ 2015 թվականին, երբ նոր Սահմանադրությունն ընդունվեց, երկիրն անցավ խորհրդարանական կառավարման մոդելին, և թիվ մեկ մարմինը համարվում է Ազգային ժողովը։ Հիմա օրենսդիր և գործադիր մարմինները փոխվեցին, իսկ դատական իշխանությունը չփոխվեց՝ մնաց հին բռնատիրականը։ Այդ Սահմանադրության մեջ ընդգրկել են իրենց հլու-հնազանդ կամակատարներին, որպեսզի այդ Սահմանադրական դատարանը լինի իրենց իշխանությունը հավերժացնող հիմնական երաշխավորը։

Քոչարյանն իր հաշվարկները կառուցել է Սահմանադրական դատարանի վրա և պատահական չէ, որ դատավորը կեղծ դատական ակտ կազմեց և ուղարկեց ՍԴ՝ խախտելով բոլոր կարգի օրենքներն ու իրավունքները։ Բայց, քանի որ իշխանությունը շուտ գլխի ընկավ, ժողովուրդն էլ աղմուկ բարձրացրեց՝ այժմյան ՍԴ ոչ լեգիտիմ նախագահը մեկ ամիս պարզապես ձգեց գործը։ Հույսը դրել են սրա վրա, այլ հույս չունեն։ Քոչարյանը ինչքան էլ փող ծախսի, շոուներ անի, Մոսկվաներից մարդ բերի՝ չի կարող փրկվել, որովհետև իր կատարած հանցանքները շատ են։ Փաստերը ևս աղաղակող են, դրանք կոծկել չի կարող, պետք է գնա բանտում իր պատիժը կրի, փոխանակ հիմա ասի՝ ժողովուրդ, կներեք, սխալ եմ արել, մինչև հիմա մատ է թափ տալիս դատավորի վրա։

– Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ Քոչարյանը դարձավ այժմ միակ ընդդիմությունն ու այլընտրանքը իշխանություններին, կամ գոնե փորձ է արվում այդպես ներկայացնել։

– Բոլորովին այդպես չեմ կարծում, ընդհակառակը՝ նա ինչ-որ տեղ օգուտ է տալիս այս իշխանություններին։ Երբ նրան ու Սերժ Սարգսյանին համեմատում ես Նիկոլ Փաշինյանի հետ, որքան էլ ժողովուրդը որոշ բացթողումների համար նրան չսիրի, միևնույն է, ասում են՝ կրծքով պաշտպանենք Նիկոլին, նա եթե սխալներ է թույլ տալիս, գոնե չի կողոպտում, բռնել է կողոպտիչներին պատասխանատվության կանչելու ճանապարհը։ Հիմա, կարծես թե, ճիշտ ուղղությամբ է գնում, ուզում է արդարություն հաստատել։ Եթե հաջողվի արդարություն հաստատել՝ սոցիալական խնդիրները ինքնըստինքյան կլուծվեն։

Նայում ես դաշտին՝ դաշնակներն այլընտրանք չեն, որովհետև բոլորը գիտեն, որ 20 տարի մասնակցել են կողոպուտին։ ՀԱԿ-ը պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին, ո՞վ մնաց, կուսակցություն չկա։ Մեր դժբախտությունն այն է, որ մինչև հիմա մեր երկրում քաղաքական դաշտ չի ձևավորվել, անհատի շուրջ հավաքված, փողի վրա հիմնված խումբն է։ Օրինակ՝ ԲՀԿ-ն, փողը վերցնես, մի օրվա մեջ կփլուզվի, գաղափարի շուրջ հավաքված կազմակերպություն, ինստիտուցիոնալ կառույց չկա։

– Այսինքն՝ նախկինները հետդարձի ճանապարհ չունեն։

– Այդ մարդը՝ Քոչարյանը, մեղքերի մեջ թաղված է և ձեռքը գցել է փրփուրներից, ընկել է հատակը։ Ինքը շատ փող ունի, միլիարդավոր դոլարներ ունի, ուզում է դրա մի մասը գոնե շաբաշ տա աջ ու ձախ ու փրկվի, բայց փողն իրեն չի փրկի։ Պուտինն էլ չի կարող փրկել, նույնիսկ իրեն չի կարող փրկել՝ Ռուսաստանը կործանվում է։ Երբ քառօրյա պատերազմից հետո Պուտինն ասուլիս տվեց՝ նրան ասացին՝ Հայաստանի թշնամուն զենք ես վաճառում, իսկ նա պատասխանեց՝ եթե Սերժ Սարգսյանին հաջողվի թալանի 20 տոկոսը հետ բերել, դրանով Ադրբեջանից կրկնակի անգամ զենք կառնի։ Բայց Սերժն ու Քոչարյանը թալանչիներին չէին կարող բռնել, նրանք էին թալանողները։ Հիմա Նիկոլ Փաշինյանն այդ թալանողներին բռնելու ճանապարհին է, նրանք էլ, ակնհայտ է, որ պետք է դիմադրեն։

1.am

Loading...