Պատահարներ

Զոդի կամրջի ավտովթարի մասնակից «Տոյոտա»-ի վարորդը կալանավորվել է. ՔԿ

Արարատի մարզում վեց մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդին: Նրա նկատմամաբ որպես խափանման միջոց էընտրվել կալանավորումը:

Loading...

Այս մասին Tert-ի զրույցում ասաց Քննչական կոմիտեի լրատվականի պետ Նաիրա Հարությունյանը. «Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է»,- ասաց Հարությունյանը:

Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել հուլիսի վեցին ժամը 15:15- սահմաններում. բախվել է երեք ավտոմեքենա, զոհվել է 6 մարդ, տուժել՝ 13-ը:

Դաժան վթար-հրդեհ Զոդի կամրջի վրա. բախումից հետո «Գազելի» մեջ հայնաբերվել են մոխրացած դիեր․ կա 9 վիրավոր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Loading...