Լրահոս

Հրապարակվեց Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով վճիռը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աիդա Դավթյանն այսօր՝ հուլիսի 10–ին հրապարակել է Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով վճիռը։ Դատարանը վճռել է Սեդրակ Քոչարյանի հայցադիմումը ամբողջությամբ մերժել։

Загрузка...

Պատասխանող Արթուր Վանեցյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը NEWS.am–ին տեղեկացրեց, որ որոշման հիմնավորումը դեռևս կողմերին չի ուղարկվել։ Վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում հասանելի կլինի վաղը՝ հուլիսի 11–ին։

Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից պահանջում էր հրապարակայնորեն հերքել նրա կողմից տարածված՝ զրպարտություն պարունակող տեղեկությունները։

Loading...