ԺԱՄԱՆՑ

«Միսս Տիեզերք Արմենիա» դարձած Դայանա Դավթյանի իրական քաշը, հասակն ու գլխավոր 2 մրցակիցը

Загрузка...

Tert.am Life-ն իր ընթերցողներին ներկայացրել է «Միսս Տիեզերք Արմենիա» մրցույթի հետաքրքիր դրվագները: Ներկայացնում ենք նաև մրցույթի տիտղոսակիր Դայանա Դավյանի հարցազրույցը, իրական քաշն ու հասակը:

Դայանայի հասակը 1.72 սմ է, քաշը՝ 52 կգ: 20-ամյա աղջիկը սովորում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Գրաֆիկական դիզայն բաժնում: Ասում է՝ միշտ երազել է պոդյումում հայտնվելու մասին:

Դայանան ասաց, որ ի սկզբանե աղջիկներից երկուսին էր դիտարկում որպես իր հիմնական մրցակից՝ Լիանա Ոսկերչյանին և Անետա Գաբրիելյանին: Վերջիններս ևս  ընդգրկվել էին լավագույն հնգյակում: Անետան ճանաչվեց «Վիցե միսս Տիեզերք Արմենիա»:

Գեղեցկուհու տիտղոսակրի խոսքով՝ ընտրության պահին շատ հուզված էր: «Հնգյակին հայտարարելիս իմ անունը վերջում ասացին, շատ հուզված էի: Վախենում էի՝ չանցնել, սակայն իրականացավ իմ ամենամեծ երազանքներից մեկը, որովհետև «Միսս Տիեզերքում» պետք է ներկայացնեմ Հայաստանը: Մրցույթի գալիս, իհարկե, սպասումներ ունեի, բայց հաղթանակը, որպես այդպիսին, անսպասելի էր ինձ համար: Չէի կարող պատկերացնել, որ կհաղթեմ: Մինչև հիմա հավատս չի գալիս: Անչափ ուրախ եմ,- ասաց նա ու հավելեց, որ առջևում մեծ աշխատանքն ունի անելու: -Առաջիկայում պետք է լավ նախապատրաստվեմ, որպեսզի Հայաստանն ամենաբարձր կերպով ներկայացնեմ  մրցույթում»:

Դիտարկմանը, որ Հայաստանը, որպես կանոն, չի ընդգրկվում հեղինակավոր մրցույթների եզրափակիչ կազմում, ինքն իր հնարավորություններն ինչպե՞ս է գնահատում, Դայանան պատասխանեց․ «Ես ինձ վրա վստահ եմ և հուսով եմ, որ կկարողանամ անցնել 20-ի մեջ»:

Գեղեցկուհու տիտղոսակրի խոսքով՝ մոդելային կարիերան սկսել է պատանեկան տարիքից․ «14 տարեկանից սովորել եմ «Ատեքս» նորաձևության տանը: Մանկուց Fashion TV էի նայում ու երազում ինքս լինել պոդյումում, բայց չէի պատկերացնում, որ այսպիսի բարձունքների կհասնեմ»:

Աղջիկներ պայքարում էին «Միսս Տիեզերք» և «Միսս Աշխարհ» մրցույթներում Հայաստանը ներկայացնելու իրավունքը ձեռք բերելու համար: Ստանալով «Միսս Տիեզերք Արմենիա» տիտղոսը՝ Դայանան մեխանիկորեն դուրս է մնում Հայաստանը «Միսս Աշխարհում» ներկայացնելու հնարավորության համար պայքարից: Հուլիսի 15-ին կայանալիք շոուին նա կհետևի արդեն իբրև հանդիսատես: Այս փաստից Դայանան չի սրտնեղել: Վստահեցնում է՝ ի սկզբանե ինքն ուզում էր մասնակցել հենց «Միսս Տիեզերքին»:

«Վիցե Միսս Տիեզերք Արմենիա» Անետա Գաբրիելյանը

Լավագույն հնգյակ անցած Լիանա Ոսկերչյանը

Loading...