Ժամանց

Արման Խաչատրյանը կշարունակի՞ խաղալ «Պատվից առավել»-ում. անկեղծանում է Վրույրի դերակատարը

«Պատվից առավել» հեռուստասերիալում Վրույրի դերակատար Արման Խաչատրյանին անդրադառնալու առիթ ունեցել ենք: Դերասանի հետ այս անգամ խոսել ենք սերիալի առաջին եթերաշրջանի ավարտի, իր մարմնավորած կերպարի, նաեւ բողոքի ալիք բարձրացրած պատմության մասին:

«Որոշեցինք չխոսել այդ մասին»
Մեր սիրելի պրոդյուսեր Ելենա Արշակյանը Վրույրի՝ պատուհանից դուրս նետվելու տեսարանի նկարահանման ժամանակ սերիալի սոցցանցային էջում ինտրիգային հայտարարություն արեց՝ իբր իմ վերջին նկարահանման օրն է: Բողոքի մեծ ալիք բարձրացավ, շատերը գրում էին, որ այդ դեպքում էլ չեն դիտի սերիալը, եւ այլն, եւ այլն… Մենք էլ որոշեցինք չխոսել այդ մասին, ու միայն հետագա սերիաներում պարզվեց՝ չի մահանում:

Ակնկալիքներ
Ինչպես հայտնի է հեռուստադիտողին, կերպարս հայտնվեց հաշմանդամի սայլակին եւ ֆիզիկապես չէր կարող ակտիվ մասնակցություն ունենար իրադարձություններին, բայց վերջին սերիաներում երեւում է, որ ապաքինվել է եւ արդեն քայլում է: Հուսով եմ՝ նորից ակտիվ կմասնակցեմ զարգացումներին: 2-րդ եթերաշրջանում եւս կլինեմ, բայց թե որքան ժամանակ, գիտեն միայն սցենարիստը, պրոդյուսերն ու ռեժիսորը: Կարծում եմ՝ շարունակելու եմ նկարահանվել:

Загрузка...


«Երբ դրսում Վրույր են ասում…»
Նմանություններ շատ կան իմ ու կերպարիս միջեւ, բայց կան նաեւ շատ տարբեր հատկանիշներ: Փետրվարից ապրում եմ այս կերպարի հետ, թվում է՝ շատ ժամանակ չի անցել, բայց ես նվիրված գնում եմ նկարահանումների: Ռեժիսորի՝ Գուրգենի հետ շատ ենք քննարկում ու խոսում կերպարիս մասին, աստիճանաբար դարձել է հոգեհարազատ: Երբ դրսում Վրույր են ասում, ակամայից շրջվում եմ՝ մտածելով, որ ինձ հետ են, ու չեմ սխալվում:):

Հանգստի համար՝ մեկ շաբաթ
Ճիշտ է՝ հեռուստատեսային դադար ենք ունենալու, բայց նկարահանումները կշարունակվեն. ուղղակի մեկ շաբաթ գնում ենք հանգստի, հետո նորից սկսենք աշխատել: Քանի որ արձակուրդը տեւելու է ընդամենը մեկ շաբաթ, հանգստյան օրերս կանցկացնեմ Սեւանում, իսկ լիարժեք հանգստի կմեկնեմ Ամանորին:

Արման Խաչատրյանը


«Համեստություն չեմ անի…»
Այս նախագիծն առաջին հերթին ինձ տվեց լավ մարդկանց հետ ընկերանալու հրաշալի հնարավորություն, հետո ստեղծեց հոյակապ առիթ աշխատել պրոֆեսիոնալ եւ իրենց գործին նվիրված մարդկանց հետ: Այս մի քանի ամսվա ընթացքում հասցրել ենք շատ սիրել ու մտերմանալ միմյանց հետ: Իսկ վերջում համեստություն չեմ անի՝ այս նախագիծն ինձ տվեց հանրային լայն ճանաչում:

Loading...