ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վանքերն ու եկեղեցիները երկրի հոգին են. «Gazeta.Ru»

Մարինա Յարդաեւան «Հրաշալի տխուր հեքիաթ» վերնագրով հոդվածում, որը ներկայացնում է «Gazeta.Ru» առցանց հրատարակությունը, պատմել է այն մասին, թե ինչու Հայաստանը բաց չի թողնում ռուս զբոսաշրջիկին:

Загрузка...

«Արարատը գրեթե երբեք չի երեւում: Ամպերի տակից կամ վերեւից երբեմն երեւում է նրա ձյունե գագաթը, այն թեւածում է երկնքի կապույտում, որպես հեքիաթային առագաստանավ: Տարօրինակ, անիրական, տխուր եւ գեղեցիկ  էտյուդ: Եվ Հայաստանում էլ ամեն ինչ գրեթե այդպես է: Տխուր հրաշալի հեքիաթ, որում ամեն ինչ զարմանալի է:

Զարմանալի է, որ աշխարհով սփռված 11 մլն հայերից հայրենքիում ապրում է 3 միլիոնից մի փոքր ավելին. այդպես է պատմականորեն ստացվել:

Անիրական է թվում այն, որ կյանքի ակնհայտ տնտեսական խճուկության պայմաններում՝ աղքատության, սոցիալայան անկայության, չկա ոչ մի փլուզում, իսկ մարդիկ սիրալիր են եւ կենսախինդ: Ֆանտաստիկ է այն, որ նման անհարմար աշխարհագրական դիրքի պայմաններում՝ ասիական մուսուլմանական երկրների շրջապատում, Հայաստանին հաջողվում է եվրոպական երկիր մնալ, որտեղ գլխավոր հարստությունը պատմությունն ու մշակույթն է:

Պատմությանը, թերեւս, արժե սկսել դրանից, Հայաստանում սրտի թրթիռով են վերաբերվում: Ընդ որում հենց թրթիռով, շատ հոգատար, ոչ մի ագրեսիվ, տգետ պարծենկոտություն:

Այն մասին, իբրեւ թե  հայերը փրփուրը բերանին պատրաստ են ապացուցել, որ Հիսուսն էլ է հայ եղել, ես լսել եմ որտեղ պատահի, ումից պատահի, բայց ոչ Հայաստանում եւ ոչ հայերից:

Փոխարենը Երեւանում յուրաքանչյուրը կարող է բացատրել, ինչպես հասնել Սերգեյ Փարաջանովի թանգարան, թեկուզ հին ձեռագրերի թանգարան՝ Մատենադարան:

Իսկ ամեն երկրորդը պատրաստ է իր գործերը թողնել եւ դեպի այդ թանգարաններն ուղեկցել՝ ճանապարհին պատմելով եւ ցույց տալով, թե էլ ուր կարող է այցելել հետաքրքասեր ճանապարհորդը:Ծիծեռնակաբերդ հուշահամալիր էլ ձեզ հետ միասին կգան:

Սովորական է, երբ ավտոբուսում ուղեւորները տարեթվերի, անունների եւ այլ մանրամասների հիշատակմամբ պատմում են հնագույն Գառնու տաճարի պատմությունը: Սովորաբար արագ ես սովորում նրան, որ անգամ մթերային խանութի երիտասարդ վաճառողուհու  հետ կարելի է խոսել Էրեբունիում պեղումների արդյունքների մասին:

Արդեն 3-րդ օրը դադարում ես զարմանալ, որ անգամ տաքսիստները կարդում են Մանդելշտամին.

 «Ах, Эривань, Эривань! Не город – орешек каленный,

Улиц твоих большеротых люблю вавилоны».

Երեւանն, իսկապես ինչպես Բաբելոնն է: Պարզապես սկզբում փլուզում էր, իսկ հետո փառահեղ վեր խոյացում: Հին քանդված ասիական քաղաքի տեղում զանգվածային շինարարությունը սկսվել է ХХ դարի 30-ականներին:

Հայաստանը կառուցել են խորհրդային ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծով: Հայերը նրա նկատմամբ նույնպես հատուկ վերաբերմուքն ունեն՝ շատ հարգալից», – նշվում է հոդվածում: Եվ սա չնայած նրան, որ քաղաքի տեսքը քիչ զոհեր չպահանջեց. Երեւանում ոչնչացվեցին հնագույն մզկիթներ եւ եկեղեցիներ  (այդ թվում V  դարում կառուցված Պետրոս եւ Պողոսի), հին ամրոցի քարը օգտագործվեց առափնյա հատվածի երեսպատման համար:

Նպատակն արդարացնում է միջոցնե՞րը: Չգիտեմ: Երեւանցիները սիրում են իրենց քաղաքը, նրանց դուր է գալիս այդ ծանրաքաշ խորհրդային ամպիրը, լայն պողոտաները, կոթողները, կասկադները, շատրվաններով ծառուղիները:

Այն իսկապես վատ չի ստացվել: Այժմ այդ ամենը համեմվել է պարզ ժամանակակից արվեստով: Իսկ Հայաստանում հնությունները բավականին շատ են նաեւ մայրաքաղաքի սահմաններից դուրս: Եվ այդտեղ, թվում է, թե նրանց ոչինչ չի սպառնում:

Այն, թե ինչպես են հայերը վերաբերվում իրենց ճարտարապետա-պատմական ժառանգությանը, նախանձ է առաջացնում: Ամեն ինչ վերակառուցված է, մաքուր, ազնվականացված: Հայաստանն աղքատ երկիր է, սակայն հուշարձանների պահպանության եւ բարեկարգման համար գումար չի խնայում:

Մեզ մոտ, ի դեպ, նույնպես չեն խնայում, պարզապես ամեն ինչ ինչ-որ տեղ գոշորշիանում է:

Մեզ մոտ ինչ-որ հին Տորժոկը այնպիսի քաղաքի տպավորություն է թողնում, որն ընդամենը երեկ են ռմբակոծել:

Բոգոլյուբովում հանրահայտ վանքը փլուզվում է էժանագին գարեջրատների եւ նկուղ-մինիմարկետների շրջապատում: Իսկ Վլադիմիրում, օրինակ, փայլեցված Դմիտրիեւյան տաճարի կողքին բոլորի աչքի առաջ հոգեվարքի մեջ է գտնվում Աստվածածին ծննդյան եկեղեցին, որտեղ կորպուսները տրված են ատամնաբուժակական կլինիկային, իսկ բակերում անձրեւների տակ փտում է հին կահույքը: Հայաստանում նման բան անհնար է պատկերացնել:

Ինչո՞ւ է այդպես: Գուցե պատճառն այն է, որ Հայաստանի մշակույթը վաղուց անցած օրերի գործերը չեն: Ժամանակների կապը այստեղ չի ընդհատվել, չնայած բազմաթիվ կործանարար պատերազմներին եւ արշավանքներին: Օրինակ՝ Էջմիածնի մայր տաճարը, որը հիմնադրվել է 303 թվականին, մինչեւ հիմա Հայ առաքելական եկեղեցու գլխավոր տաճարն է: Գեղարդի քարանձավային վանքում այսօր էլ, բացի արտասահմանցի զբոսաշրջիկների բազմությունից, մեծ թվով հայեր են այցելում՝ գնում են բուժական ջուր վերցնելու աղբյուրից, աղոթելու մերձավորների համար: Հիմա կրկին գործում է Սեւանավանքը՝ հայկական ամենահայտնի լճի ափի եկեղեցին:

Հայկական սրբավայրերում կյանքի պահպանումը մեծ ջանքեր եւ իհարկե՝ փող է պահանջում: Բայց ոչ ոք չի դժգոհում՝ իբր ավելի լավ է գործազրկության նպաստները վերադարձնեն, քան «տերտերներին» տան: Ո՞րն է գաղտնիքը: Հայ ժողովրդի առանձնահատուկ կրոնասիրությո՞ւնը: Այն, որ կրոնական ինստիտուտները վարկաբեկվա՞ծ չեն, ինչպես Ռուսաստանում: Զբոսաշրջիկներին պահելու եւ նորերին ներգրավելու ցանկությո՞ւնը: Ո՛չ, բանն այդ չէ:

Բայց հասկանալի չէ, թե որն է: Միայն աղոտ զգում ես, որ այստեղ այլ բան կա: Հայաստանում տաճարները եւ եկեղեցիները երկրի հոգին են. սահուն-երգող, տխուր կավաքարագույն, արեւից տանջահար լեռներն ու հովիտներն աներեւակայելի են առանց այս վեհապանծ կառույցների:

Սակայն վերադառնամ երկրայինին եւ մեղսոտին՝ տնտեսությանը, սոցիալական քաղաքականությանը: Հայերի մեծամասնության կյանքը ծանր է եւ աղքատիկ, շատերը ստիպված են վաստակելու համար այլ երկրներ մեկնել (շատերն, իհարկե, Ռուսաստան են մեկնում): Հայաստանում միջին աշխատավարձը 178 հազար դրամ է, ռուբլով արտահայտած՝ գրեթե 23 հազար: Բայց ռեալ աշխատավարձը մեծամասնության ստացածն է, որն այս թվերին չի էլ հասնում:

Առանձնապես սաստիկ են տարբերվում Երեւանում եւ մարզերում բնակվողների եկամուտները: Բայց մայրաքաղաք տեղափոխվելու մարդկանց ձգտումը զսպում են բնակարանի վարձակալման գները (ռուբլով՝ 8-12 հազար բյուջետային տարբերակների համար): Մթերքի գները ռուսականից ցածր չեն (էժան են միայն սեզոնին տեղական մրգերը): Հասկանալի է, որ նման եկամուտների եւ ծախսերի պարագայում քունդ չի տանի. Հայաստանի բնակչության քառորդից երրորդ մասն ապրում է աղքատության սահմանից այն կողմ: Եվ շատերը ոչ մի հնարավորություն չունեն շտկելու իրենց աղետալի վիճակը. երկրում գործազրկության մակարդակը կազմում է աշխատունակ բնակչության 16,5 տոկոսը: Հեռանկարները եւս ուրախացնող չեն, հայերը ոչ մի անզուսպ լավատեսություն չունեն:

Բայց եւ չարությամբ էլ համակված չեն: Չկա այն հուսալքությունը, որը մարդկանց մղում է կա՛մ հարբեցողության, կա՛մ հանցագործության: Ռուսաստանում եւս մի ժամանակ թվում էր, որ ամեն ինչ դանդաղորեն, բայց կարգավորվում է, բայց հիմա կրկին ավելի հաճախ է հնչում հռետորաբանությունը քաղցածների բանակի մասին, որն ահա-ահա կքշի բարեկեցիկներին ու կուշտերին: Եվ, ինչն ամենատխուրն է, այս մռայլ կանխատեսումները տարածողները բնակչության մարգինալացումն արդեն ոչ այնքան չհաջողված սոցիալական քաղաքականությամբ են պայմանավորում, որքան արդարացնում են: Կրկին նույնն է՝ «կերակրեք, հետո նրանցից առաքինություն պահանջեք»: Կրկին այդ «քաղցածների քաղցն» է: Կրկին աղքատության եւ դժբախտության առանձնաշնորհումը: Եվ հուսահատվածներն արդեն պատրաստ են այդ առանձնաշնորհումից օգտվել: Եվ սա Ռուսաստանում սարսափելի է:

Չեմ ուզում սխալ հասկացվել: Ես դեռեւս այն նույն ցնցոտիավորն եմ: Ես ինքս միշտ սոցիալականի կողմնակիցն եմ, այն բանի կողմնակիցը, որ ոչ ոք չհայտնվի դժբախտության մեջ, բայց ինձ ամենեւին դուր չի գալիս անբարեկեցությամբ չարի արդարացման միտումը: Չէ՞ որ ամեն ինչ կարող է այլ կերպ զարգանալ: Եվ սա կեղծ հնազանդության եւ չհակադրվելու կոչ չէ:

Հայաստանում, ի դեպ, սոցիալական պայթյունները եթե ինչ-որ բանով զսպվում են, ապա հաստատապես ժողովրդի ծով համբերությամբ: Եվ ոչ թե նրա անտարբերությամբ: Բավական է թեկուզ հիշել էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ բազամահազարանոց ցույցերը: Ես էլ չեմ խոսում անցյալ տարվա «թավշյա հեղափոխության» մասին: Պարզապես այստեղ հստակ ընկալում կա,- այն ասես օդի մեջ է լցված,- հրաշքներ չեն լինում, ամեն ինչի հասնում են ժամանակի ընթացքում եւ աշխատանքով:

Հայաստանում արտաքին քաղաքականությունը նույնպես կառուցվում է նույն անշտապ, արեւելյան նուրբ կերպով: Ռուսաստանը կարծես բարեկամ է ու դաշնակից, բայց եթե բարձրացնում է գազի գինը, ապա եւ ԱՄՆ-ն էլ հետաքրքիր գործընկեր է ղարաբաղյան հակամարտության զսպման գործում: Իրանը մշակութային առումով մոտ երկիր չէ, բայց իրանցիները պատրաստ են հայկական զբոսաշրջության ոլորտում ներդրումներ կատարել, վերականգնել հուշարձանները, հյուրանոցներ կառուցել: Հեշտ չէ մշտապես դեմքը պահպանելը, երբ Հայաստանի դեմ ինչ-որ բան հասունանաում է Վրաստանում, բայց ստիպված են դիվանագիտության հրաշքներն ցուցադրել, քանի որ Երեւանից ճանապարհը Թբիլիսիով եւ Վերին Լարսով է անցնում՝ Ռուսաստան հայկական բեռնատարների միակ ճանապարհը:

Արդյունքում արտաքին քաղաքականությունը շատ բարդ մեխանիզմ է, որտեղ ամեն ինչ միահյուսված է ամենատարօրինակ կերպով: Եթե մի լարը կտրվի, ամեն ինչ գրողի ծոցը կնետվի: Ահա եւ փորձում են կտրուկ շարժումներ չանել:

Նույնպիսի դանդաղությամբ, բայց հաստատուն զարգանում է զբոսաշրջությունը: Ժամանողների թիվը քիչ-քիչ է աճում, հազիվ թե այստեղ հնարավոր լինի տուրհոսքի այնպիսի պայթյուն, ինչպեոս հարեւան Վրաստանում կամ Ադրբեջանում, որտեղ զարմանահրաշ աշտարակներ են կառուցել, եւ որտեղ պուրակները կրակների եւ արմավենիների մեջ են: Այստեղ հանգստացողներին չես գրավի ո՛չ ծովով, ո՛չ լեռնագագաթներով (5-հազարանոց Արարատը կա եւ այն էլ Թուրքիայում է), ո՛չ թանկարժեք զվարճություններով: Բայց այստեղ կա հազիվ որսվող մի բան, ինչը հոգիդ խռովում է եւ ստիպում ներսից ճառագել:

Դեռեւս չհասցնելով հեռանալ՝ դու երազում ես այստեղ վերադառնալ էլի ու էլի: Դու, իհարկե, դա պատճառաբանում ես, որ իբր, հաջորդ անգամ հարկավոր է, այնուամենայնիվ, հասնել մինչեւ Տաթեւ: Բայց, այդուհանդերձ, զգում ես, որ բանը Տաթեւը չէ: Եվ ոչ էլ աշխարհում ամենաերկար ճոպանուղին: Ոչ էլ սեւանյան ջրերի հատուկ հատկությունները: Ամենահամեղ սուջուխը չէ: Ուղղակի հոգով ուզում ես վերադառնալ դեպի կենցաղի այս ոչ շտապողականությանը, դեպի այս դյութիչ տխուր հեքիաթը:

Հայաստանում ամեն ինչ հոսուն է, թաղծագորով, խլացված, կսկծացնող, մտազբաղ: Եվ գեղեցիկ: Գլխիդ վրա կապուտակ երկինքն է, հորիզոնում՝ շիկամորուս լեռները, դրանց տակ դեղին հովիտները մինչեւ գետերի ոլորանները: Երկնագույն եւ կավ, կավ եւ երկնագույն: Եվ ինչ-որ ցածր երաժշտություն:

Loading...