Շոու-Բիզնես

Հենց ես ու կինս ուզում ենք առանց երեխաների ճամփորդել, մեղքի զգացում ենք ունենում, վերջին պահին նրանց էլ ենք տանում. Սարգիս Գրիգորյան

«Հենց ես ուկինս ուզում ենք առանց երեխաների ճամփորդել, մեղքի զգացում ենքունենում, մտածում ենք, որ դա էգոիստություն կլինի եւ վերջին պահին, այնուամենայնիվ, վերցնում ենք նրանց մեզ հետ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խոստովանեց դերասան Սարգիս Գրիգորյանը` պատասխանելով մեր այն հարցին, թե ինքնու կինը` Մանո Գրիգորյանը, նախընտրում են ճամփորդել երկուսով, թե երեխաների հետ:

Загрузка...

Նա նշեց, որիրենց ընտանիքում ավանդույթ կա` տարին երկու անգամ` ձմռանը եւ գարնանը մեկնել հանգստի. «Այս տարվա ձմռանն, օրինակ, գնացել էինք Եգիպտոս, մյուս տարի էլ ցանկանում եմ երեխաներիս Ֆրանսիա տանել, ցույց տալ Դիսնեյ Լենդը: Եթե հնարավորություններս չներեն, ստիպված նրանց էլի Եգիպտոս կտանեմ»,- ասաց Սարգիսը:

Նրա խոսքով` միջին աշխատավարձ ստացող հայաստանցին մաքսիմում կարող է իրենթույլ տալ ամեն տարի մեկնել Եգիպտոս կամ Վրաստան, իսկ, օրինակ, Եվրոպա մեկնելու համար ավելի մեծ հնարավորություններ են պետք:

Իր տեսած երկրներից ամենաշատը դերասանին տպավորել է Իսպանիան, մասնավորապես` Բարսելոնան. «Այնտեղ հոգի կա, պատմություն, կենսագրություն ունեցող քաղաք է, որտեղ ապրող մարդիկ էլ նման են մեզ»,- նկատեց Սարգիսը:

Քանի որ գործի բերումով ակտիվ կյանքով է ապրում, դերասանը նախընտրում է պասիվ հանգիստը, երբեմն էլ համատեղում է աշխատանքը հանգստի հետ. «Սիրում եմ պառկել-հանգստանալ, ծով եմ սիրում: Եթե տվյալ վայրում լինեն էքստրեմալ հանգստի համար համապատասխան պայմաններ, գուցե օգտվեմ դրանցից, բայց, մեծ մասամբ, նախապատվությունը տալիս եմ խաղաղ հանգստին:

Այս ամառն ինձ համար աշխատանքային է, թեպետ հասցրել եմ երկու-երեք օրով գնալ Արցախ, Իջեւան: Պարզապես զանգերը չէին դադարում, այսպես ասած, կիսահանգիստ էր դա»,- եզրափակեց Սարգիսը:

armlur.am

Loading...