Իրադարձություններ

Նոր Նորքում վիճաբանություն է եղել. սպառնացել են սպանել ոստիկաններին. Sputnik

Նոր Նորքում գտնվող Դիվա գիշերային ակումբի մոտ հերթական խմբակային վեճն է տեղի ունեցել, որին միջամտել են տարածքում ծառայություն իրականացնող կարմիր բերետավորները։ Վեճի մասնակիցներից մեկը հարձակվել է ոստիկանության ծառայողներից մեկի վրա, քաշքշել նրան ու պատռել համազգեստը։

Загрузка...

Sputnik Արմենիա-յի տեղեկություններով` տղամարդու ձեռքին դանակ է եղել. նա ոստիկաններին սպառնացել է, որ կսպանի նրանց։ Անմիջապես հավելյալ ուժեր են հրավիրվել դեպքի վայր, որտեղից վեճի բոլոր մասնակիցները, այդ թվում` դանակավորը, բերման են ենթարկվել ոստիկանություն։

Տղամարդը մայրաքաղաքի բնակիչ է, 32 տարեկան, չի աշխատում։ Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները

Loading...